Ընդունում են որոշումներ, որոնք հակասում են այն ամենին, ինչ իրենք են ասել ընտրությունների գնալիս․ Զախարովա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի համար բոլոր կարևոր որոշումներն ընդունվում են առանց հասարակական կարծիքի վրա հենվելու։ Այս մասին ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կայացվում են որոշումներ, որոնք ոչ միայն այսօր, այլև ազգի պատմության համատեքստում ունեն համազգային նշանակություն և կայացվում են առանց հանրային կարծիքի վրա հենվելու, ավելին, ընդունում են որոշումներ, որոնք հակասում են այն ամենին, ինչ իրենք են ասել ընտրությունների գնալիս»,- նշել է Մարիա Զախարովան։