Ֆրանսիան համաձայն է Հայաստանին ռազմատեխնիկա տրամադրելու պայմանագիր կնքել. Կատրին Կոլոննա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՖրանսիան համաձայն է Հայաստանին ռազմատեխնիկա տրամադրելու պայմանագիր կնքել։ Այս մասին այսօր հոկտեմբերի 3-ին Երեւանում կայացած ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսին հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան:
«Ուզում եմ հստակ ասել, որ Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել ՀՀ հետ ապագա պայմանագրի կնքմանը, որը հնարավորություն կտա ռազմական տեխնիկա տրամադրել ՀՀ-ին, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանել իրեն: Առայժմ չեմ կարող այլ մանրամասներ հայտնել»,- ասաց նախարարը: