Ողջունում եմ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու՝ Հայաստանի խորհրդարանի որոշումը. Կոլոննա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՖրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան իր X- իր միկրոբլոգում գրել է․
«Երևանից ողջունում եմ Հայաստանի խորհրդարանի որոշումը՝ վավերացնել Հռոմի կանոնադրությունը և դրանով իսկ թույլ տալ, որ Հայաստանը դառնա միջազգային քրեական դատարանի մասնակից պետություն:
Հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարը խաղաղության և կայունության պայմաններից մեկն է»,- գրել է նա։