Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական պարեկային ծառայության ուղղությամբ. ՌԴ ՊՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսական խաղաղապահ զորախումբը հայտնել է Արցախում հրադադարի ռեժիմի խախտման մասին։
«Արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Ստեփանակերտ քաղաքում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական պարեկային ծառայության ուղղությամբ։ Տուժածներ չկան։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի եւ Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ», - նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հոկտեմբերի 2-ի տեղեկագրում