Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅ ՕՐԸ ( 02 հոկտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ուժ չգործադրելու միջազգային օր, Գվինեա՝ Անկախության օր Ֆրանսիայից, ԱՊՀ երկրներ՝ Պրոֆտեխ ուսուցման օր, Ֆինլանդիա՝ Սելդ ձկան օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1877–ռուս թուրքական 11-րդ պատերազմի (1877-1878) կովկասյան ճակատում տեղի է ունեցել Ալվիար-Ալաջանյան ճակատամարտը, որը հանդիսացել է բեկումնային ճակատամարտ ռուսական բանակի հաղթանակի համար:

1912- կաթողիկոս Գևորգ 5-րդը պաշտոնապես դիմել է Կովկասի փոխարքա  Վորոնցով-Դաշկովին խնդրելով հարց բարձրացնել ցարի առջև Բեռլինի 61-րդ հոդվածն իրականացնելու համար:

1901 –ծնվել է  կոմպոզիտոր Թաթուլ Ալթունյանը:

1936 – ծնվել է քանդակագործ, նկարիչ Ֆրիդ Սողոյանը:

1938– ծնվել է ռուսահայ գիտնական, իրավաբան Վլադիկ Ներսեսյանցը:

1987 —Կենտրոնական հեռուստատեսության եթերում առաջին անգամ հեռարձակվել է  «Հայացք» հեռուստահաղորդումը:

1996- ավարտվել է Երևանում ընթացող 32-րդ շախմատային օլիմպիադան, հաղթել է Ռուսաստանի թիմը Գարրի Կասպարովի գլխավորությամբ:

2003-մեծ հանդիսությամբ  շահագործման է  հանձնվել Աշտարակի կամրջի երկրորդ մասը՝ ապահովելով երկկողմանի երթևեկություն:

2006- Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսիական տասնօրյա փառատոնը, որը ունեցել է  5 ցուցահանդեսներ (գեղանկարչական, լուսանկարչական և այլն):

2011- Տավուշի մարզի Այրում քաղաքի մոտակայքում Վանաձոր – Բագրատաշեն ավտոճանապարհի 86-րդ կիլոմետրում տեղի է ունեցել սողանք,  փլվել է մոտ 300 մետր երկարությամբ ճանապարհ։ Եղել են զոհեր:

2011– վախճանվել է ծագումով հայ, ռուս իրավաբան, «ՅՈՒԿՈՍ» ռուսական նավթային ընկերության փոխտնօրեն Վասիլի Ալեքսանյանը:

2013 – վախճանվել է  հուշարձանագետ, արխիվագետ, լուսանկարիչ, թիֆլիսագետ Սարգիս Դարչինյանը:

2014-Հայաստան է վերադարձվել  գերեվարված Հակոբ Ինջիղուլյանը, որը Ադրբեջանում ծեծի և խոշտանգումների է ենթարկվել և մահվան սպառնալիքների տակ ստիպված է եղել ասել այն, ինչ պահանջել են։

2015- Գյումրիում բացվել է Կուրսկի հրապարակն այդ առթիվ Ռուսաստանից եկած հատուկ պատվիրակության մասնակցությամբ:

2018- վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով շրջափակել է Ազգային ժողովի շենքը: Փաշինյանը նաև Բաղրամյան պողոտայում հրավիրած հանրահավաքում աշխատանքից ազատել է  կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչներին:

2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակն առաջընթաց է ունեցել Ջեբրաիլ-ֆիզուլի ուղղությամբ, ինչպես նաև գրավել է Մատաղիսի շրջակա բարձրունքները: Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ավելի քան սիրիացի 300 ահաբեկիչներ կռվում են Ադրբեջանի կողմից:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1187 - Սալահ ադ Դինը գրավել է Երուսաղեմը խաչակիրների 88 տարվա տիրապետությունից հետո:

1263– տեղի է ունեցել Լարգսի ճակատամարտը, որը շոտլանդա-նորվեգական պատերազմի կարևոր ճակատամարտերից մեկն է:

1535– ֆրանսիացի ծովագնաց Ժակ Քարտիեն ափ է իջել ներկայիս Կանադայի տարածքում գտնվող Հոշլեագ տեղանքում և անվանել այն Մոնրեալ:

1552 –ռուսական ցար  Իվան Ահեղը գրավել է թաթարների մայրաքաղաք Կազանը:

1608 —Իոհան Լիպպերսհեյնը հոլանդական կառավարությանն է ներկայացրել իր հայտնագործությունը՝ օպտիկական աստղադիտակի նախատիպը:

1800 —ծնվել է ամերիկացի ստրուկ-քարոզիչ, Վիրջինիայում ստրուկների ապստամբության ղեկավար Նաթ Տյորները:

1836 - Չարլզ Դարվինը վերադարձել է «Բիգլ» նավով հինգ տարի տևած շուրջերկրյա ճանապարհորդությունից:

1860– Սանկտ Պետերբուրգում բացվել է Մարիինյան թատրոնը:

1869 ―ծնվել է Հնադկաստանի ազգային –ազատագրական շարժման առաջնորդներից մեկը հանդիսացող Մհատմա Գանդին:

1870 —Հռոմը դարձել է միավորված Իտալիայի մայրաքաղաք:

1936- ԱՄՆ-ում  «չոր օրենքը» չեղարկելուց հետո բացվել է ալկոհոլային խմիչքների արտադրության առաջին գործարանը:

1951– ծնվել է անգլիացի երգիչ Սթինգը:

1973 – ծնվել է ուկրաինացի երգիչ Վերկա Սերդյուչկան (Անդրեյ Դանիլկո):

1968– Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում ուսանողների կազմակերպած ցույցը ցրելու համար կառավարությունը օգտագործել է հրազեն, որի արդյունքում զոհվել է  200-300 մարդ:

2000 —«Ames Laboratory» ամերիկյան պետական կազմակերպության  գիտնականներն ստեղծել են նոր գերամուր նյութ, որն իր ամրությամբ զիջում է միայն ալմաստին:

2002 —Ճապոնիայում աշխարհում առաջին անգամ սկսել են վաճառել ռոբոտ-ինկասատորներ:

2020-վախճանվել է ռուս խորհրդային երգիչ, դերասան, կոմպոզիտոր և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Կալյանովը:

Կ. Խաչիկյան

«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու
Ամենադիտված