Ռուսական զորքերը հարվածել են Խերսոնի շրջանին. Տոլոկոննիկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյս գիշեր ռուսական զորքերը հարվածել են Խերսոնի շրջանին, հայտնում է պաշտոնական Կիևը։
Մասնավորապես՝ Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Տոլոկոննիկովը հահտնել է, որ վիրավորվել է չորս մարդ, մեկը փլատակների տակ է։
Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ անցած շաբաթվա ընթացքում տարածաշրջանի վրա 166 ավիառումբ է նետվել: Օդային հարվածների հաճախականության պատճառով մեծ ավերածություններ կան։
Քաղաքապետ Իգոր Տերեխովն էլ իր հերթին հայտնել է, որ առնվազն չորս պայթյուն է տեղի ունեցել Խարկովում, ևս երկուսը՝ Զապորոժիեում։ Դոնեցկի շրջանը հայտնվել է կրակի տակ։
Նշվում է, որ ռուսական կողմն օգտագործել է ՛՛Շահեդ՛՛ տեսակի մոտ 40 անօդաչու թռչող սարք։