ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ Ղարաբաղում մոտ 3 մլն միավոր զինամթերք է հանձնվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՂարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ մոտ 3 մլն միավոր զինամթերք է հանձնվել։ Այս մասին ասվում է Ղարաբաղում ՌԽԶ-ի գործունեության մասին ՌԴ ՊՆ տեղեկագրում։
«Ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Ղարաբաղի զինված կազմավորումները շարունակել են ռուս խաղաղապահների հսկողության ներքո զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը։ Սեպտեմբերի 29-ի դրությամբ հանձնվել է 16 միավոր զրահատեխնիկա, 21 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, յոթ միավոր ՀՕՊ միջոց, 48 միավոր դաշտային հրետանի, համազարկային կրակի հրթիռային համակարգ և ականանետ, ավելի քան 4,8 հազար միավոր հրաձգային զենք, հակատանկային միջոց և զենիթահրթիռային համակարգ»,- ասվում է տեղեկագրի մեջ։
Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված խաղաղ բնակիչների արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը։ Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, ասվում է տեղեկագրում։