Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես հույս ունեմ, որ կհայտարարեք համաներում՝ առանց նախապայմանների»․ Բաբլոյանի բաց նամակը Ալիեւին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւինին։

«Բաց նամակ Իլհամ Ալիեւին

Ես թույլ եմ տալիս ինձ գրել այս բաց նամակը` հաշվի առնելով մի քանի հանգամանք. որպես մանկական վիրաբույժ ես վիրահատել եւ փրկել եմ հազարավոր երեխաների, նրանց մեջ եւ հարյուրավոր ադրբեջանցի երեխաների կյանքեր, երբ մենք բոլորս նույն երկրի քաղաքացիներ էինք, որպես ՀՀ Առողջապահության նախարար` արել եմ հնարավոր ամեն ինչ` մեր տարածաշրջանում, այդ թվում` Ադրբեջանում կարմրուկի բռնկումը կանխարգելելու համար` առաջարկելով Ադրբեջանի Առողջապահության նախարարին կարմրուկի պատվաստանյութի անհրաժեշտ խմբաքանակ, որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ ես հանդես եմ եկել հայտարարությամբ` նշելով, որ ինձ համար անընդունելի է 18-20 տարեկան երիտասարդների զոհվելը թե' հայկական եւ թե' ադբեջանական կողմից` միայն այն պատճառով, որ մենք չենք կարողանում խաղաղ քաղաքական ճանապարհով հարցերին լուծումներ տալ:

Այս նամակով ես Ձեզ ցանկանում եմ հիշեցնել Ձեր խոստումի մասին եւ ասել, որ Դուք պարտավոր եք պահել այն` թե' որպես երկրի նախագահ եւ թե' որպես տղամարդ:

Դուք պայման էիք դրել Լեռնային Ղարաբաղի հայերի առջեւ, որ վայր դնեն զենքն ու լուծարեն պետական կառույցները` փոխարենը խոստանալով համաներում բոլորի համար, ինչը ոգեւորված ողջունել էին աշխարհի առաջատար մի շարք պետությունների ղեկավարներ: Եվ հիմա, երբ մարդիկ վայր են դրել զենքը` կանխելով երկկողմանի բազմաթիվ նոր զոհեր, Լեռնային Ղարաբաղի նախագահը հրամանագրով հայտարարել է պետության լուծարումը, Լեռնային Ղարաբաղից դուրս է եկել մոտ 100.000 հայ բնակիչ եւ շուտով այդ հողատարածքը կհանձնվի ձեզ, Դուք, ցավալիորեն, չեք հայտատարում համաներում:

Ես հույս ունեմ, որ իմ այս նամակը Ձեր մեջ կարթնացնի արժանապատվություն, եւ որպես խոստում տված նախագահ` կհայտարարեք համաներում հիմա, առանց նախապայմանների եւ ոչ թե ավելի ուշ` գեւերարումների նոր դեպքերից, նոր նսեմացումներից հետո:

Արա Բաբլոյան

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

29.09.2023

Երեւան, Հայաստան»,- նշվում է Բաբլոյանի նամակում։

384497566_894579565571273_8443992415749478397_n.jpg (730 KB)

Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի Բաքուն նյարդայնացած է Պուտինի և Փաշինյանի հանդիպման ժամանակ Ղարաբաղի հիշատակումից. «Չ՛համարձակվեք, հարցը փակված է» Ուկրաինայի զինված ուժերը զատկական հրադադարը խախտել են 1971 անգամ. ՌԴ ՊՆ «Ալ-Նասրը» հաղթեց «Ալ-Օխդուդին» Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մայր Աթոռից Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի է բերվել Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքարանը Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Գյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր Բունդեսլիգայի 29-րդ տուրում «Բավարիան» խոշոր հաշվով հաղթեց «Սանկտ Պաուլին» Հաստատել է Մերձավոր Արևելքում ռшզմական գործողություններով և անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում տրամադրելու կարգը․ ԱԳՆ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան. Հայաստանում ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը ցածր է, ընդդիմությունը պետք է արժանանա ընտրողների վստահությանըԱկնհայտ է, որ համաձայնության հասնելու համար խոչընդոտ է եղել նաև Հորմուզի նեղուցի խնդիրը․ իրանագետ Իսլամաբադում բանակցությունները տևել են 24 ժամ․ Բաղային հայտնել է՝ ինչին են վերաբերել բանակցային հարցերը Հրդեհ Իջեւանում. շենքի բնակիչները տարհանվել են Հունգարիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները Իրանի հետ համաձայնության չհասանք․ վերադառնում ենք Միացյալ Նահանգներ առանց համաձայնագրի․ Վենս Հայաստանում Նիկոլ Փաշինյանի շուրջ սկանդալները աճում ենԱրդյո՞ք Մոսկվան փորձում է կանխել Երևանի անդամակցությունը ԵվրամիությանըՀամլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության նժույգթափերի եզրափակչում նվաճել է ոսկե մեդալ Տիեզերագնացության և տիեզերք մարդու առաջին թռիչքի օր. պատմության այս օրը (12 ապրիլ)Ապրիլի երկրորդ կեսն էլ կլինի ձնառատ. ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ավարտել են փորձագիտական մակարդակով առերես բանակցությունների փուլը ԱՄՆ-ն իր պահուստից 8,5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների Իվետա Մուկուչյանը՝ PUMA Armenia-ի նոր ամբասադոր Ամբողջ Հանրապետությունում սպասվում են տեղումներ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման մասին՝ «175-ը 175-ի դիմաց» ձևաչափովԹուրքիան օրինագիծ է մշակել, որը նախատեսում է մինչև 2040 թվականն ամբողջությամբ արգելել ծխախոտի վաճառքն ու օգտագործումըԻսրայելի և Լիբանանի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները կսկսվեն ապրիլի 14-ին«Գեղեցկությունը սկսվում է այնտեղից, որտեղ քեզ ընդունում են առանց «բայց»-երի»․ Լիա ԶախարյանԷջմիածին քաղաքի գլխավոր հրապարակում կրակnցներ են հնչել Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունըՌուս-ուկրաինական hակամարտությունը չի կարող լուծվել առանց Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների․ Սերգեյ ԼավրովՄեսսին կվերադառնա՞ «Բարսելոնա»․ պատասխանում են կատալոնական ակումբից Թրամփը նշել է ԱՄՆ-Իրան գործարքի առաջին կետը Հենրիխ Մխիթարյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի առթիվ Իրանի բանակցային պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ․ ինչ է սպասվում․ մանրամասներ․ իրանագետ Իրանը չի պատրաստվում հրաժարվել Հորմուզի նեղուցի վերահսկողությունից Ադրբեջանն այսօր 887 տոննա դիզելային վառելիք է ուղարկել Հայաստան Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը եզրափակչում է Արաղչին գերմանացի գործընկերոջ հետ քննարկել է Իրանի դեմ ռազմական ագրեսիայի հետ կապված վերջին զարգացումները Նախաքննությունն ավարտված է․ կանխելու են Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը․ փաստաբան Վթարի ենթարկված ոստիկանները դուրս են գրվել հիվանդանոցիցՊեկինը շուտով կարող է Թեհրան ուղարկել շարժական ՀՕՊ համակարգեր․ CNN Ջեյ դի Վենսը ժամանել է Serena հյուրանոց․ կմեկնարկի ԱՄՆ-Իրան բանակցությունները ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում․ WSJ ԵՄ-ից փորձագետներ են ժամանել՝ «հիբրիդային» սպառնալիքների դեմ պայքարի համար Դատարանը փաստեց փաշինյանական կեղծիքը Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատար է 2026 թ. շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Փաշինյանը միտումնավոր է խոշտանգում 18-ամյա պատանուն Ի՞նչ է զգուշացրել ՌԴ փոխնախարարը Հայաստանի դեսպանին
Ամենադիտված