Վարչապետի խոսնակը «Արցախ» ասելու համար ներողություն խնդրեց
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Արցախ» ասելու համար ներողություն խնդրեց:
Նա ներկայացնելով բռնի տեղահանված անձանց վերաբերյալ տվյալները հայտարարեց. «Ինչպես գիտեք, նախօրեին վարչապետը ներկայացրել էր, որ Արցախից, կներեք, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջարկվում է 100 հազար դրամ օգնություն», - ասաց մամուլի խոսնակը։