Ադրբեջանը մտադիր է մի քանի օրվա ընթացքում թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետներին մուտք գործել ԼՂ․ Հաջիև
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆդրբեջանի նախագահի օգնական և աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Ադրբեջանը մտադիր է թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների միջազգային խմբին մուտք գործել Լեռնային Ղարաբաղի տարածք։
Այս մասին Հաջիևը ասել է կանադական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ադրբեջանը մտադիր է մի քանի օրվա ընթացքում թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների միջազգային խմբին մուտք գործել տարածք՝ լրատվամիջոցների հասանելիության հնարավորությամբ»,-ասել է նա։