«Ադրբեջանի տարածքն է, հարցը կքննարկվի Բաքվի հետ»․ ՌԴ-ն՝ խաղաղապահների մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների առաքելության երկարաձգման մասին հարցին։
«Սա Ադրբեջանի տարածքն է, հարցը կքննարկվի Բաքվի հետ»,- ասել է նա։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցին՝ Պեսկովը նշել է, որ այն մնում է արդիական՝ չնայած հունվարի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը դադարեցնելու որոշմանը։
«Իհարկե, դա արդիական է»,- ընդգծել է նա։