Ղազախստանը չի վախենում Ռուսաստանի կողմից տարածքային պահանջներից. Տոկաև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանը որևէ մտահոգություն չունի Ռուսաստանից տարածքային պահանջների հետ կապված, հինգշաբթի Բեռլինում կայացած ճեպազրույցում ասել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Ինչ վերաբերում է Ղազախստանի և Ռուսաստանի սահմանին, ապա այն ժամանակին դելիմիտացվել և զգալի չափով սահմանազատվել է, հաստատվել և վավերացվել երկու երկրների խորհրդարանների կողմից։Ուստի Ռուսաստանի կողմից տարածքային պահանջների հետ կապված մտահոգություններ չունենք։ Մենք կանոնավոր բարեկամական կապեր ենք պահպանում երկկողմանի հիմունքներով, ինչպես նաև համապատասխան ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակներում»,- ասել է Տոկաևը՝ պատասխանելով Ռուսաստանի հետ Ղազախստանի հարաբերությունների մասին հարցին։
Նա հիշեցրել է, որ Ղազախստանն ու Ռուսաստանն ունեն աշխարհի ամենաերկար ցամաքային սահմանը, 2013-ին երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիր է ստորագրվել։