Արցախից բռնի տեղահանված 74400 անձանցից պետությունը կեցավար է տրամադրել 17 153-ին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼՂ-ից բռնի տեղահանված 55240 անձի դեպքում իրականացվել է հաշվառում, նրանցից 17 153 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կեցավայրից։ Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը ներկայացնող մամուլի ասուլիսին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Նա հայտնեց, որ Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 988 անձ, Արարատի մարզում 3665, Արմավիրի մարզում 1231, Գեղարքունիքում՝ 1542 , Լոռու մարզում 663, Կոտայքում 4156, Շիրակի մարզում՝ 783 անձ, Սյունիքում 1958, Վայոց Ձորում՝ 1070, Տավուշում՝ 797 անձ:
Նա նշեց, որ յուրաքանչյուր արցախցու՝ անկախ սեռից եւ տարիքից վարչապետի որոշմամբ կտրամադրվի 100 հազար դրամ աջակցություն:
Նշենք, որ Ժամը 18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 74400 անձ է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն: