Ժամը 18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 74400 անձ է մուտք գործել ՀՀ. Նազելի Բաղդասարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԺամը 18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 74400 անձ է մուտք գործել Հայաստանի Հնարապետություն: Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը նեիկայացնող մամուլի ասուլիսին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Հակարիի կամուրջը նույն ժամի տվյալներով հատել է 15535 տրանսպորտային միջոց։
55240 անձի դեպքում իրականացվել է հաշվառում։
Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 988 անձ, Արարատի մարզում 3665, Արմավիրի մարզում 1231, Գեղարքունիքում՝ 1542 , Լոռու մարզում 663, Կոտայքում 4156, Շիրակի մարզում՝ 783 անձ, Սյունիքում 1958, Վայոց Ձորում՝ 1070, Տավուշում՝ 797 անձ:
Պետության կողմից տրամադրված կեցավայրերից այս պահին օգտվել է 17153 անձ: