Ֆրանսիան 7 մլն եվրո և բժշկական օգնություն կուղարկի ԼՂ բռնի տեղահանվածներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանը պետք է վերականգնի մարդասիրական անխոչընդոտ մուտքը հատկապես Հայաստանից ու ՄԱԿ-ի կազմակերպություններից և անհապաղ ապահովի մարդասիրական օգնության լիարժեք և անխոչընդոտ մուտք՝ ի շահ տուժած բնակչության․ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ից։
Կատրին Կոլոննայի որոշմամբ՝ Ֆրանսիան 7 միլիոն եվրոյի չափով լրացուցիչ ֆինանսական օգնություն կտրամադրի Հայաստանում հկ-ների, ՄԱԿ-ի գործակալությունների և «Կարմիր խաչի» գործունեության համար։
Ֆրանսիայի ԱԳ նախարարության ճգնաժամային և աջակցության կենտրոնը Հայաստան կտեղափոխի 250 ծանր վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար բժշկական սարքավորումներ և շտապ օգնության միջոցներ, 40 տուփ ընդհանուր և շտապ օգնության դեղամիջոցներ, մոտ 9000 ստերիլ կոմպրեսներ, ևն: