Ուշադիր հետևում ենք իրավիճակին․ Պետդեպը՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄենք տեղյակ ենք ձերբակալության մասին և ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը։
Հիշեցնենք, որ երեկ Հակկարի կամրջի վրա ադրբեջանական իշխանությունների կողմից ձերբակալվել էր Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։