Օդային եւ ցամաքային ճանապարհով ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, նաեւ տեղափոխվել է 129 աճյուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեր նախորդ միացման ժամանակ ունեինք 311 Հայաստան տեղափոխված բուժառու. ժամը 19-ի դրությամբ եւս 38 բուժառու տեղափոխվել է օդային ճանապարհով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
«Ընդհանուր թիվը օդային եւ ցամաքային ճանապարհով տեղափոխվածների կազմում է 349: Այս պահին դուրս գրված բուժառուներ չունենք»,-ասաց նա՝ հավելելով, որ ընդհանուր թվով Հայաստան է տեղափոխվել է 129 աճյուն: