Նուբար Աֆեյանը կոչ է անում պաշտպանել Ռուբեն Վարդանյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկահայ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Ռուբեն Վարդանյանի կալանավորումը տագնապալի նշան է համարում և կոչ է անում պաշտպանել ԼՂ նախկին պետնախարարին։
«Մի շեղվեք այս դեռ աճող ճգնաժամից: Ցեղասպանության կանխարգելումը համաշխարհային պատասխանատվություն է»,- գրել է նա X սոցիալական ցանցում: