Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն ցանկանում են, որ «Զանգեզուրի միջանցքը» բացվի, բայց «հաղթող» կարող է լինել միայն մեկը. Փոլ Անտոնոպուլոս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը ցանկանում են, որ «Զանգեզուրի միջանցքը» լինի, բայց «հաղթող» կարող է լինել միայն մեկը, X-ի իր միկրոբլոգում գրել է հույն քաղաքագետ Փոլ Անտոնոպուլոսը։

«Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետեւողական պահանջը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է, որը Ադրբեջանը կմիացներ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ այնուհետեւ Թուրքիայի հետ՝ հատելով Հայաստանի Սյունիքի մարզը առանց ստուգման եւ վերահսկման։

ԱՄՆ-ն եւ Ռուսաստանն աջակցում են այդ միջանցքի բացմանը, բայց միանգամայն տարբեր երկու պատճառներով։

 

ԱՄՆ-ի համար  միջանցքի բացումը եւ, հետեւաբար, թյուրքական աշխարհի անխոչընդոտ միավորումը «ՆԱՏՕ գծով դաշնակից» Թուրքիային թույլ կտա ավելի շոշափելիորեն թափանցել Կենտրոնական Ասիա՝ դուրս գալով լեզվաբանության եւ մշակույթի շրջանակներից, եւ, ի վերջո, ընդլայնվել տնտեսությունում, ռազմական ոլորտում եւ այլն։ Վաշինգտոնը հուսով է, որ Թուրքիայի ազդեցության ուժեղացումը Կենտրոնական Ասիայում կթուլացնի Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցությունը, եւ միջանցքի բացումը դեպի դա տանող քայլ է։

Ռուսաստանի համար միջանցքը նոր ճանապարհ է բացում դեպի բարեկամական շուկաներ եւ անգամ հնարավորություն՝ շրջանցելու Սեւ ծովը։ Սա շատ ավելի կարեւոր է այսօրվա Ռուսաստանի համար՝ նկատի ունենալով արեւմտյան պատժամիջոցները։

Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ռուսաստանը կարծում են, որ միջանցքի բացումը կարող է խափանել միմյանց ռազմավարությունները։

Հիմնական տարբերությունն այն է, որ ԱՄՆ-ն չի զգա պանթյուրքիզմն ուժեղացնելու իր որոշման ուղիղ հետեւանքները՝ նկատի ունենալով այն, որ նրան Կովկասից բաժանում է օվկիանոսը։

Ցինիկաբար պատժելով Հայաստանին երկրի արտաքին քաղաքականությունը վերուղղորդելու Փաշինյանի սադրիչ որոշման համար՝ Ռուսաստանը ուժեղացնում է պանթյուրքիզմը, որն անհամեմատ շատ ավելի լուրջ մարտահրավեր է սեփական ազդեցությանն ու Ռուսաստանի շահերին Կենտրոնական Ասիայում, քան երբեւէ կարող էր դառնալ ամերիկամետ Հայաստանը։

Թուրքիան միշտ կունենա լեզվական եւ մշակութային գերազանցություն Ռուսաստանի հանդեպ Կենտրոնական Ասիայում։ Թուրքիան նաեւ չունի նախկին գաղութարարի եւ տարածաշրջանի կայսերական տիրոջ խարանը, ի տարբերություն Ռուսաստանի, եւ միամտություն կլիներ կարծել, թե Անկարան ապագայում չի կանգնի հակառուսական նախաձեռնությունների հետեւում Կենտրոնական Ասիայում, ընդ որում՝ ԱՄՆ աջակցությամբ։

Ի վերջո, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ռուսաստանը կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումն իրենց օգտակար կլինի, բայց հաղթող կարող է լինել միայն մեկը, իսկ մինչ խաղը ծավալվում է, Արցախում հայ կյանքի 3000 տարին մարում է»։ 

ԱՄՆ-ն և Իսրայելը ծրագրում են ավելի կործանարար հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո․ FTԹեհրանի հետ զինադադարը «ժամանակի կորուստ» էր․ Թրամփ«Փաշինյանը ռազմավարական նշանակություն ունեցող ակտիվ է նվիրել Ադրբեջանին»Եթե ցանկանում եք, որ Ուկրաինան չhարվածի ՌԴ նավթավերամշակման գործարաններին, ապա ՌԴ-ն չպետք է hարվածի մեր էներգետիկ համակարգին. Զելենսկի«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը չվերթերի իրականացման ժամային սահմանափակումներ կգործենՊաշտոնատար անձը քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար ստացել է 2,000 դոլար կաշառք. ՀԿԿՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանՆոյեմբերին կհրապարակենք նոր Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՈրոշվել է երեք ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու«Հայաստանը սպառնաց Ռուսաստանին, բայց հայտնվեց իր սեփական թակարդում. Փաշինյանը անկյունում է հայտնվել»«Ինտեր Մայամի»-ն հաղթեց «Նյու Ինգլենդ Ռևոլյուշն»-ին. Մեսսին հեղինակեց կարիերայի 937-րդ գոլըՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 19:00-նԱդրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է եղելՀորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պայթել են шկանների վրա. ԻՀՊԿԽՍՀՄ-ում կենսաթոշակները բարձրացրել են 40 %-ով. պատմության այս օրը (Նոյեմբերի 2)Իրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան ԱբրահամյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԱՄՆ-ն առաջարկել է վերսկսել Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումներըՖլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կnրծանվել. կան զnհեր«Յուվենտուս»-ը տարեդարձը նշել է «Նապոլի»-ի նկատմամբ հաղթանակովՌուսաստանի զինվшծ ուժերը nչնչացրել են Ուկրաինայի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի բազաները Խարկովի մարզումԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղելՄոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելունԶելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներինՌուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետԻրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ ԹրամփԻրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններԻրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններՊեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանըԹրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանումՍպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ ԼոռիումՈւկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհերԻրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումըԹրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովինՎլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ ՈւշակովՌուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբԵրեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ըՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանինՌուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ ԲրազիլիայիցԻսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին»Լեհ դիվանագետի հիստերիան. «Ռուսաստանը միացել է գերտերությունների շարքին»Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքըՆոյեմբերի առաջիկա օրերի եղանակըՍենատորը կոչ է արել արգելել հայ մարզպետ Առուշանյանի մուտքը ՌուսաստանՄшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է
Ամենադիտված