Ո՞վ է պաշտպանել էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՊատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը գրում է․
«Ո՞վ է պաշտպանել էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում.
Մինչ այժմ միայն երկու երկիր է պաշտոնապես շնորհավորել Ադրբեջանին «տարածքային ամբողջականության վերականգնման», իսկ իրականում՝ էթնիկ զտումների կապակցությամբ։ Դրանք են՝
- Թուրքիա՝ բոլոր պաշտոնական մակարդակներում՝ նախագահ, արտաքին գործերի նախարարություն, պաշտպանության նախարարություն և այլն
- Ուկրաինան՝ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ֆյոդոր Վենիսլավսկու մակարդակով։
Թերևս ցուցակը կհամալրվի Պակիստանով։ Սակայն առայժմ միայն Ուկրաինան և Թուրքիան են։
Խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել, թե որ ալիքներն են անտեսելու ու Ուկրաինայի մասին չգրելու։