Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ալիևը ԵՄ-ի և ԱՄՆ-ի զայրույթն է առաջացրել․ ԼՂ-ի ճգնաժամն Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները․ The Guardian

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մինչ տարածվում են Լեռնային Ղարաբաղի հազարավոր հայերի դրամատիկ պատկերները, որոնք ստիպված լքում են իրենց տները զանգվածային արտագաղթի հետևանքով, Արևմուտքում ոմանք սկսում են վերանայել իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ, գրում է The Guardian-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ հմուտ դիվանագիտության և լոբբինգի խառնուրդի միջոցով ռեսուրսներով հարուստ Ադրբեջանը տարիներ շարունակ Մեծ Բրիտանիայում և ԵՄ-ում իրեն ներկայացրել է որպես անվտանգության հուսալի գործընկեր և կարևոր տրանսպորտային հանգույց: Սակայն ռազմական հարձակում սկսելով Լեռնային Ղարաբաղում և հրահրելով հումանիտար աղետ, երբ փախստականները դուրս են գալիս տարածաշրջանից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջացրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի զայրույթը: «Ճգնաժամը և մարդկային տառապանքը կարող էին և պետք է կանխվեին։ Մեզ համար բարդ կլինի Ադրբեջանի հետ շարունակել սովորականի պես աշխատել»,- ասել է Բաքվում արևմտյան բարձրաստիճան դիվանագետը, որը ցանկացել է անանուն մնալ: «Շատերը Բրյուսելում և Վաշինգտոնում ցնցված ու դավաճանված են զգում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո»,- ասել է Թոմաս դե Վաալը՝ Carnegie Europe վերլուծական կենտրոնի ավագ աշխատակիցը: Նա նշել է, թե արևմտյան պաշտոնյաները կարծում են, որ տարածաշրջանում տեղակայված 2000 ռուս խաղաղապահների անգործությունը հուշում է, որ Մոսկվայի և Բաքվի միջև ձեռք է բերվել կողմնակի գործարք, որոնք երկուսն էլ մեղադրում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ըստ նրա՝ վերագնահատում է տեղի ունենում, թե իրականում որքան կարևոր և վստահելի է Բաքուն: Լրատվամիջոցը նաև հիշեցնում է Բաքվի խավիարային դիվանագիտության ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարության մասին, թե Ադրբեջանը «կարևոր» և «հուսալի» էներգիա մատակարարող է։ Սակայն փորձագետներն ասում են, որ Եվրոպայի կախվածությունն ադրբեջանական էներգիայից խիստ չափազանցված է Բաքվի կողմից: «Ադրբեջանը զանգվածաբար գերագնահատում է իր ազդեցությունը գազի մատակարարման վրա, որը ծուլորեն նկատվում է եվրոպական քաղաքականություն մշակողների կողմից»,- ասել է արտաքին քաղաքականության հետազոտական ինստիտուտի անդամ Մաքս Հեսը՝ հավելելով․ «Այն գաղափարը, որ Ադրբեջանն առանցքային դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում, արևմտյան տերությունների կողմից չմիջամտելու ևս մեկ պատրվակ էր»։ Արևմուտքի որոշ պաշտոնյաներ էլ քննարկում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցը Լեռնային Ղարաբաղի գործողություններից հետո: Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մըքալիսթերն ասել է, որ ԵՄ-ն պետք է լուրջ հետևանքներ պարտադրի, եթե ղարաբաղյան հայերին իրենց տներից հեռացնելու փորձեր լինեն։ Հայաստանի Գորիս քաղաք այցի ժամանակ էլ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը նույնպես ակնարկել է հնարավոր պատժամիջոցների մասին՝ նշելով, որ «մի շարք տարբերակներ են քննարկվում»։ Էմմա Չոբանյան

ՌԴ-ն զանգվածային hրթիռային hարված է հասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ«Հայաստանի նորագույն պատմությունը քաղաքական առասպելներում ու խորհրդանշաններում»15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցներըՏնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդելՄեսսին և Պելեն՝ ցանկից դուրս. The Guardian-ը ներկայացրել է 1-ից 50 խորհրդանշական համարների լեգենդներինԳրեթե 300,000 կանադացի ստորագրել է ԱՄՆ դեսպանին երկրից վտարելու պահանջով խնդրագիրՎթար է․ ջուր չի լինելու«Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. Սպասենք հետևանքներին»Գեղարքունիքում «Mercedes Sprinter»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել. կա վիրավnրՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Տեղի է ունեցել Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (Նոյեմբերի 20)Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան ԱբրահամյանՁյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներինԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԲանակցությունները եղել են անկեղծ և արդյունավետ. Ուիտկոֆը` Ուկրաինայի հարցով Բեռլինում տեղի ունեցած հանդիպման մասինԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվելՊակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախման հետևանքով 10 մարդ է մահшցելԳեղարքունիքի ոստիկանները թմրանյութ տեղադրելու պահին երկու տղամարդու են ձերբակալվել․ առգրավվել է 44 փաթեթ մարիխուանա«Ռեալ»-ը հայտարարել է կիսապաշտպանի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասինՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. ՊուտինՈսկու գինը սեպտեմբերի 19-ից ի վեր առաջին անգամ նվազել է՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց 3 700 դոլարից ցածրԳազի գնի 10% բարձրացումը կարող է հանգեցնել 0,6% գնաճի․ ԳալստյանԹուրքիայի պատճառով հետաձգվել է Գերմանիայի ԱԳ նախարարի թռիչքը ԵրևանիցՄիջոցներ են հատկացվել TRIPP նախագծի իրականացման շրջանակում նախապատրաստական աշխատանքների համարԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի«Սոցիալական փաթեթ» ծրագիրը կդադարեցվի. շահառուները կուտակված գումարները կկարողանան տնօրինել իրենց հայեցողությամբՊատրաստ եմ վերադառնալ բանակ և հարկ եղած դեպքում կռվել Ռուսաստանի դեմ. արքայազն ՀարիՊուտինը, Թրամփը և Սի Ծինփինը խաղաղության մասին հռչակագիր են ընդունելՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի ԾինփինԴատարանը 3 ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի տնային կալանքըUFC-ն պայմանագիր կկնքի Նուրմագոմեդովի եղբոր հետ, նրանց նոր աստղեր են պետք․ ԾառուկյանԻտալական ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել շան հետ. պաշտոնականԲուդապեշտում «Total Chess» մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ ՄամեդյարովինԻսպանիայի գավաթ․ Ռանոսի դուբլն օգնել է 10 հոգով մնացած «Տեներիֆե»-ին հաղթել «Բադախոս»-ինԿառավարությունը 68 հազար դոլար է հատկացրել Ռուսաստանում անցկացված Հայ մշակույթի օրերի կազմակերպմանըՎան Գոգի «Ծաղկած շագանակենիները» կտավն աճուրդում վաճառվել է 190,4 մլն դոլարովՀաստատվել է կառավարության 2026-2031 թվականների գործողությունների ծրագիրըՄիջոցներ են հատկացվել դպրոցներում երկու դասագրքի ներդրման համարԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներԿյանքից հեռացել է Մարինե Մարինոսյանը«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնինՓաշինյանի գոռգոռnցը, վիրավnրանքները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հանդեպ, ոչ թե ուժի, այլ բացառապես սեփական դիրքորոշման խոցելիության վկայությունն են. Արմեն ԱշոտյանՀամեստ տղա էր, ուզում էր շարունակել ծառայությունը․ երեկ կյանքից հեռացած Նարեկը Գավառից էրՎրացի քաղաքագետ. «ԵՄ-ն աշխարհաքաղաքական թզուկ է, և լավագույնը Կրեմլին չզայրացնելն է»Թբիլիսիի բազմահարկ շենքում պայթյnւն է տեղի ունեցել. կան տnւժածներՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորում. Արդյո՞ք եղանակը փոխվում էԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը«Հայաստանի քաղաքական կարանտինը»Մեկնարկել է հետվճարների գործընթացը․ մանրամասներՄոսկվան նախազգուշացում է հղել Երևանին
Ամենադիտված