Զգուշացում. Սկանդինավիայից Հայաստան է ներխուժում հզոր ցիկլոն. Կլինի առատ ձյուն, բուք, մերկասառույց
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՄարտի 18-ին կեսօրից հետո եւ մարտի 19-ին մինչեւ առավոտ հանրապետության տարածքը կրկին գտնվելու է Սկանդինավիայից ներխուժող հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Նշված ժամանակահատվածում հանրապետության բոլոր շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Հայաստանի ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ լեռնային մարզերում կտեղա առատ ձյուն, նախալեռնային գոտիներում թաց ձյուն, առանձին հատվածներում կդիտվի քամու ուժգնացում 15-20մ/վրկ, բուք, ճանապարհներին մերկասառույց: Հովտային գոտիներում սպասվող տեղումները կլինեն անձրեւի տեսքով:
Մարտի 19-ի ցերեկը տեղումները կդադարեն: Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, վաղը ցերեկը կնվազի 8-10 աստիճանով, մարտի 19-ի ցերեկը եւ 20-ին` եղանակը կրկին կտաքանա 8-10 աստիճանով: