Արցախի Պաշտպանության Բանակի մարտիկներն առյուծի պես են կռվել. Գոհար Մելոյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի իշխանությունների հրապարակած տեղեկատվության համաձայն 24 ժամ տևած մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կորուստները կազմում են 192 զոհ և 512 վիրավոր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը:
Նա նաեւ նշել է. «Ռազմագետները կփաստեն, որ 1-օրյա ռազմական գործողության համար դա խայտառակ մեծ թիվ է։
Սա նշանակում է, որ Արցախի Պաշտպանության Բանակի մարտիկները՝ ավելի քան 9 ամիս լինելով կատարյալ շրջափակման մեջ, և հակառակորդի լիարժեք օդային և հրետանային միջոցների կատարյալ գերակայության պայմաններում, կռվել են ԱՌՅՈՒԾԻ պես։
Սա հերքում Հայաստանում տարածվող այն թշնամական և դավաճանական թեզը, որ հայ ժողովուրդն այլևս ունակ չէ դիմադրության և միակ հույսն է ապավինել թուրք-ադրբեջանական տանդեմի ողորմությանը։
Փառք ու պատիվ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ, որոնց անունները և գործած սխրանքներն այդպես էլ անհայտ մնացին մեր հանրության»։