Արցախում սկսվել է չճանաչված դիերի նույնականացման գործընթացը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԼՂ քննչական կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել` դիմելով սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում զոհված և վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց հարազատներին:
«Սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների չճանաչված դիերի նույնականացման, սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց հայտնաբերելու նպատակով խնդրում ենք հարազատներին ներկայանալ ԱՀ քննչական կոմիտե (Ստեփանակերտ, Մամիկոնյան 68) նույնականացման հատկանիշներ ներկայացնելու, ՀՀ-ում ԴՆԹ փորձաքննության իրականացում ապահովելու համար։ Հարցերի համար գործում է կարճ 8393 համարը»։