Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչու է Հայոց լեզվի դասագրքի վրա ադրբեջանական դրոշ. աղմուկ է բարձրացել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել Հայոց լեզվի 5-րդ դասարանի դասագրքի կազմը. նախկին դասագրքի կազմը փոփոխված է, եւ, Հայաստանի դրոշի փոխարեն, ադրբեջանական դրոշի գույներով է պատկերված կազմը:

ԿԳՄՍ նախարարությունը շրջող խոսակցություններից հետո ներկայացրել է համապատասխան պարզաբանում՝ նշելով, որ դա ապատեղեկատվություն է. «Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ ստեղծվել է «Մայրենի 5» նոր դասագիրքը, որը գործածության մեջ է մտել 2023-2024 ուսումնական տարվանից: Նշված դասագիրքն արդեն տպագրվել եւ առաքվել է դպրոցներ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Մայրենի 5» նախկին դասագիրքը առաջին անգամ երաշխավորվել է 2006 թվականին, երկրորդ անգամ՝ 2011 թվականին, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից եւ մինչեւ 2023 թվականը, ըստ գործածության ժամկետների, պարբերաբար վերահրատարակվել է: Նշված դասագրքի կազմը` այլ գունային պատկերով, երբեւէ չի երաշխավորվել դպրոցներում օգտագործելու համար: Համացանցում շրջանառվող լուրերը, թե նախարարության կողմից երաշխավորվել է դասագիրք, որի կազմի վրա ադրբեջանական դրոշի գույներն են, ապատեղեկատվություն են եւ աղերս չունեն իրականության հետ»:

Կարծես թե, Մայրենիի դասագրքերի հետ թեման ավարտված է, սակայն ծնողներից շատերը բողոքում են նաեւ Մայրենիի նոր դասագրքերի բովանդակությունից՝ նշելով, որ դրանք երեխաներին սովորեցնում են, որ «զոքանչի համար փեսայի տված խորտիկն ուտելը ծանր է»:

Մեկ այլ առիթ են Հայոց պատմության նոր դասագրքերը, որոնք աղավաղում են հայկական դեմքն ու հարցականի տակ դնում հայի ով լինելը։ 2014 թվականի Հայոց պատմության դասագրքերում գրված էր. «…հայերը հայկական լեռնաշխարհի բնիկ տերերն ու ժառանգորդներն են»: Նոր՝ փոփոխված եւ նախարարության կողմից հաստատված դասագրքերում հայի ով լինելու մասին մի քանի տեսություններ կան, որոնցից մեկը հետեւյալն է. «Բալկանյան տեսության համաձայն՝ հայերի նախնիներն են բալկաններից Հայկական լեռնաշխարհ գաղթած փռուգյացի գաղութարարները»:

Այսինքն՝ ԿԳՄՍՆ-ն դասագրքերի տպագրությունը ձախողելուց հետո փորձում է նոր չափորոշիչներով տպագրված գրքերում փոխել նաեւ հայերի ծագումնաբանությունը։ Նշենք նաեւ, որ, ըստ մեր աղբյուրների, դպրոցներում 5-րդ դասարանի ռուսերենի նոր դասագիրք չի լինելու, սակայն նախարարությունից առիթը բաց չեն թողնում ամեն անգամ նշելու, թե բոլոր դասագրքերը 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում մինչեւ սեպտեմբերի վերջ լինելու են։ Սեպտեմբերի գրեթե վերջն է, սակայն նախարարությունը չի էլ նկատում, որ նոր դասագրքերի տպագրությունն իսկապես ձախողված է։ Պետրոս Ղազարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հանրային բարձր քննարկման արժանացած թեմաների վերաբերյալ կանչում է բոլոր ՔՊ-ական պատասխանատու անձանց, բայց ոչ իր կնոջը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, կամ նրա տեղակալներից որեւէ մեկին:

Այդպես էլ Հանրայինը պատասխանատուներից չպահանջեց բացատրել, թե ինչու սեպտեմբերի կեսին նոր հասկանալի դարձավ, որ որոշ առարկաներ աշակերտները նախորդ տարիների գրքերով են սովորելու:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄինչև այս տարվա ավարտը կդադարեցնենք վճարումներն Իսրայելին․ ԹրամփԿասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումըՉի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան ԱբրահամյանՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՋուր չի լինելու մինչեւ 18:00-նՀայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել էՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում«Ավելի ու ավելի է նմանվում Ուկրաինային». Ի՞նչ է գրվում Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասինՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ քառօրյա պшտերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ. ԴրմեյանՀայաստանից Օման մրգերի և հատապտուղների արտահանումը բախվել է սահմանափակումներիԹուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստելԿյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարելԳերմանիան և Մեծ Բրիտանիան 2000 կմ հեռահարության նոր հրթիռներ են մշակումBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 105,23 դոլարիԴմիտրի Կիսելյովը զգուշացրել է ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու պատճառով Հայաստանի պետականությունը կորցնելու սպառնալիքի մասինՀայաստանը կարող է կորցնել Ռուսաստանի աջակցությունը. ՀԱՊԿ-ից հեռացման ռիսկերըԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում ռուսները գրավել են Բայազետը. պատմության այս օրը (Նոյեմբերի 3)Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացելՆավթի գները կտրուկ նվազում են, Իրանը ցանկանում է հնարավորինս շուտ կարգավորել իրավիճակը․ ԹրամփԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը«Ժողովուրդ». Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը«Ժողովուրդ». Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ նոր դեմքեր «աճեցնելու» հանձնարարական է տրվել«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»«Հրապարակ»․ Փեսային ու աներոջը «քցեցին»
Ամենադիտված