«Ես ամաչում եմ, որ ադրբեջանցի եմ, տեսել ե՞ք հայերին ոնց են սպանում»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանցի Մանաֆ Ջելիլզադեն իր թվիթերյան էջում գրառում է կատարել.
«Ամաչում եմ, որ ադրբեջանցի եմ
Մարդասպան Ալիևը իմ երկիրը աշխարհում ներկայացրեց որպես ահաբեկիչ երկիր: Պատերազմն ունի իր օրենքները. Ի՞նչ է նշանակում կտրել գլուխը: Մենք ո՞ր դարում և ո՞ր ժամանակաշրջանում ենք ապրում։ Կռվելիս պետք է կռվել տղամարդու պես, ոչ թե անպատիվ մարդու պես:
Ի՞նչ իմաստ ունի վիրավոր ու վնասազերծվածի գլուխը կտրելը: Սա դաժանություն է, սա դաժանություն է։
Ալիևը հրամայել է իր բանակին դաժան վարվել: Եթե մարդու իրավունքների պաշտպանները դեռ լռում են Ալիևի այս դաժանության մասին, ապա այս աշխարհում արդարություն չկա.
Անհապաղ խիստ պատժամիջոցներ պետք է կիրառվեն Ալիևի դեմ»:
Թարգմանությունը՝ Խոսնակ Լրատվականի