Թուրքիային նոր աղետ է սպառնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական «Karar» թերթի տվյալների համաձայն՝ վերջին օրերին Հունաստանում արձանագրված առատ տեղումները, որոնք հանգեցրել են ջրհեղեղների, ընդլայնվելու են՝ դուրս գալով այդ երկրի սահմաններից: Այս մասին հայտնում են ermenihaber.am-ը։
Նշվում է, որ այդպիսի տեղումներ լինելու են Իտալիայի և Թուրքիայի տարածքում, որոնք կարող են մեծ աղետի նախանշաններ լինել:
Թուրքական «Hawaeather» օդերևութաբանական ընկերության տվյալների համաձայն՝ ընթացիկ շաբաթվա կեսից Թուրքիայի արևմուտքում կսկվեն հեղեղավտանգ առատ տեղումներ։