Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը ականների տեղադրման մեղադրանքով հայեր է ձերբակալել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻնչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը ձերբակալել է հայեր, որոնք մեղադրվում են Թաղավարդում ականներ տեղադրելու մեջ։
Ըստ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հաղորդագրության՝ ձերբակալվածները պատասխանատու են սեպտեմբերի 19-ին պայթած ականների տեղադրման համար։
Այլ մանրամասներ ձերբակալվածների քանակի ու անձերի մասին հայտնի չէ։