ԵՊՀ ռեկտորի ընդունարանից կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԵՊՀ ՈւԽ նախկին նախագահին և լրագրող Դավիթ Սարգսյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆամացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, որ ԵՊՀ ռեկտորի ընդունարանից կարմիր բերետավորները բերման են ենթարկում ԵՊՀ ՈւԽ նախկին նախագահին և լրագրող Դավիթ Սարգսյանին:
ՈՒԽ նախակին նախագահ Արմեն Խաչիկյանին նույնպես փորձել են բերման ենթարկել սակայն չի ստացվել:
Ըստ տարածված տեսանյութի՝ վերջիններս ԶԼՄ-ի հետ էին խոսում, երբ կարմիր բերետավորները մտան միջանք և բերման ենթարկեցին։
Ըստ ականատեսների վկայության՝ բերման են ենթարկել, քանի որ նրանք պահանջում էին, որպեսզի գաղտնիության պայմաններում անցկացվող նիստը հրապարակային լինի:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել, կաթվածահար արել որոշ հատվածների երթևեկությունը։