ԼՂ հումանիտար իրավիճակի մասին խոսել եմ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ. Բլինքեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ պետքարտուղար Անթոնի Բլինքենը X-ի իր միկրոբլոգում հայտնել է, թե ինչի մասին է խոսել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։
«Ես խոսել եմ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԱՄՆ-Թուրքիա լայն գործընկերության, Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերականգնմանն ուղղված ջանքերի, Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության ավարտի մասին»։