Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչո՞ւ և ինչպե՞ս հասանք... Եվլախին․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ավելի քան 30 տարվա ընթացքում չի եղել մի ժամանակահատված, որ Արցախը լիովին դիտարկվի Ադրբեջանի կազմում։ Ավելին՝ միշտ խոսվել է հիմնախնդրի խաղաղ ու փոխզիջումային հանգուցալուծման մասին։ Իսկ միջնորդների կողմից ընդունելի են եղել Արցախյան հակամարտության կարգավորման հետևյալ երեք սկզբունքները՝ ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն և ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում։ Այս մոտեցումներից ելնելով էլ՝ միջնորդների կողմից ժամանակի ընթացքում հակամարտության կարգավորման առանձին տարբերակներ են առաջարկվել։

Իսկ այդ տարբերակներում միշտ բարձրացվել է Արցախի կարգավիճակի թեման։ Թերևս այս հանգամանքով է պայմանավորված, որ Ադրբեջանը, հասկանալով, որ Արցախյան հակամարտության միակողմանի լուծում չի լինելու, անընդհատ իր դժգոհությունն է արտահայտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության հետ կապված։ Մյուս կողմից էլ՝ Բաքուն փորձել է խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները, իսկ Արցախյան երկրորդ պատերազմից հետո փորձել է այնպես անել, որ հանկարծ համանախագահության ֆորմատը չսկսի գործել։ Դրա համար էլ Ալիևը հայտարարում էր, թե Մինսկի խումբը մեռած է, և այն վերակենդանացնելու ջանքերը կործանարար են խաղաղության համար։ Միևնույն ժամանակ, միշտ էլ ադրբեջանական տրամաբանության մեջ է տեղավորվել Թուրքիայի ընդգրկումը հակամարտության կարգավորման գործընթացում։

Ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը ցույց է տվել, որ կողմնակից է, որպեսզի Արցախյան հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո խաղաղ հանգուցալուծում ստանա, որի միջոցով էլ խնդիր է դրվել հասնել Արցախի ինքնորոշմանը։ Անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից մի քանի օր հետո Փաշինյանի կողմից ճանապարհային քարտեզ ներկայացվեց, որում տեղ գտած կետերից մեկում նշված էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնման մասին։ Բայց այսօր ունենք մի իրավիճակ, երբ միջազգային հանրությունն Արցախյան հիմնախնդիրը դիտարկում է որպես Ադրբեջանի ներքին խնդիր։ Բաքուն անգամ իրավասու է համարում նոր ռազմական ագրեսիա ձեռնարկել Արցախի դեմ, սակայն միջազգային հանրության արձագանքն իներտ է նաև այս դեպքում։ Եվ Բաքվի ագրեսիան գործնական քայլերով դատապարտելու փոխարեն ընդամենը Ադրբեջանի ու Արցախի միջև երկխոսություն սկսելու մասին կոչեր են հնչում։ Բաքուն էլ, Եվլախում Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելով, ցույց է տալիս, թե երկխոսում է Արցախի հետ։

Եվլախի հանդիպումն ընդամենը Բաքվի և Ստեփանակերտի խոսակցության այն մեկնարկային կետն էր, որով Ադրբեջանը միայն Արցախի վերաինտեգրման իր օրակարգն է առաջ մղում։ Այսինքն, Ադրբեջանը ցույց է տալիս, որ գործ ունի ընդամենն իր սուբյեկտի հետ։ Եթե մինչ Արցախի վրա նոր հարձակումը և Եվլախի հանդիպումը Արցախը հրաժարվում էր վերաինտեգրման շուրջ բանակցություններից, ապա հիմա արդեն իրավիճակ է փոխվել։ Ու գլխավոր հարցը մնում է այն, թե ինչպե՞ս հայկական կողմը բանակցային գործընթացում միանգամից կորցրեց իր ունեցած դիրքերը, ու միջազգային ձևաչափով հանդիպումները փոխարինվեցին Եվլախով։ Այս համատեքստում ընդունված մոտեցում է միջազգային տարբեր դերակատարների մեղադրելը։

Օրինակ՝ մի մասը, այդ թվում՝ իշխանությունները, մեղադրում է Ռուսաստանին, որ չի աջակցում հայկական կողմին, չի ապահովում արցախահայության անվտանգությունը և չի հակադրվում Ադրբեջանին։ Մի մասն էլ մեղադրում է Արևմուտքին, թե հաշվի առնելով ադրբեջանական էներգառեսուրսների մատակարարման կարևորությունը՝ արևմտյան երկրներն աչք են փակում ադրբեջանական ագրեսիայի, արցախահայության նկատմամբ էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականության առաջ։ Բայց ուրիշներին մեղադրելուց առաջ նախ անհրաժեշտ է ունենալ հայկական կողմի պատասխանատվության գիտակցումը, քանի որ բոլոր միջազգային դերակատարներն էլ իրենց շահերով են առաջնորդվում, այլ ոչ թե Հայաստանի կամ Արցախի։

Ու խնդիրն այն է, թե որքանով է Հայաստանը իր քայլերը և իր շահերը կարողացել համադրել ու համատեղել միջազգային դերակատարների շահերի հետ։Իրականում Փաշինյանի իշխանությունը գերազանց կերպով միայն բարդացրել է հարաբերությունները գործընկեր պետությունների հետ, կոնֆլիկտներ հրահրել, ինչի արդյունքում էլ տուժել ու տուժում է Հայաստանը։ Հետո էլ Փաշինյանն արդարանում է, թե Մինսկի խմբի ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները դադարել են ռուս համանախագահի հետ շփվելուց, ինչի արդյունքում էլ համանախագահության ինստիտուտը չի գործում։ Իրականում, եթե հայկական կողմը ճիշտ քայլեր ձեռնարկեր, ապա համանախագահության ինստիտուտը չէր քայքայվի։ Նույնիսկ հիմա՝ Արևմուտք-Ռուսաստան լարված ու բարդ հարաբերությունների պարագայում, որոշ ոլորտներ կան, որտեղ պատժամիջոցները չեն գործում, այսինքն՝ Արևմուտք-Ռուսաստան համագործակցությունն ուժի մեջ է։

Ատոմային էներգետիկան դրա վառ օրինակն է։ Եվ Արցախյան հակամարտությունը կարող էր լինել այն հարթակներից մեկը, որտեղ Մոսկվան, Փարիզը և Վաշինգտոնը կարող էին շարունակել նստել մի սեղանի շուրջ։ Բայց դա տեղի չունեցավ ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանը դրան դեմ էր արտահայտվում, այլ նաև պայմանավորված էր հայկական կողմի քայլերով։ Համանախագահության հովանու ներքո բանակցային դաշտը պահելուն ուղղված քայլերի փոխարեն Փաշինյանը նախընտրում է սեպարատ պայմանավորվածություններ ձեռք բերել Ադրբեջանի հետ ու հաշտության պայմանագրի տարբերակների առցանց փոխանակմամբ զբաղվել։

Թուրքիան միշտ ցանկացել է խցկվել Մինսկի խմբի համանախագահության կազմ, բայց չի ստացվել, իսկ հիմա Փաշինյանը Թուրքիայի նախագահի հետ քննարկում է Արցախի թեման ու Անկարային փաստացի դարձնում է միջնորդ։ Դրա համար էլ Էրդողանը Արցախի թեմայով քառակողմ հանդիպում անցկացնելու առաջարկով է հանդես գալիս։ Մի խոսքով, ամեն ինչ Եվլախին հասցրեց հենց Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ պատճառներով, գուցե ժամանակի ընթացքում պարզ դառնա...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄինչև այս տարվա ավարտը կդադարեցնենք վճարումներն Իսրայելին․ ԹրամփԿասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումըՉի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան ԱբրահամյանՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՋուր չի լինելու մինչեւ 18:00-նՀայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել էՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում«Ավելի ու ավելի է նմանվում Ուկրաինային». Ի՞նչ է գրվում Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասինՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ քառօրյա պшտերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ. ԴրմեյանՀայաստանից Օման մրգերի և հատապտուղների արտահանումը բախվել է սահմանափակումներիԹուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստելԿյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարելԳերմանիան և Մեծ Բրիտանիան 2000 կմ հեռահարության նոր հրթիռներ են մշակումBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 105,23 դոլարիԴմիտրի Կիսելյովը զգուշացրել է ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու պատճառով Հայաստանի պետականությունը կորցնելու սպառնալիքի մասինՀայաստանը կարող է կորցնել Ռուսաստանի աջակցությունը. ՀԱՊԿ-ից հեռացման ռիսկերըԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում ռուսները գրավել են Բայազետը. պատմության այս օրը (Նոյեմբերի 3)Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացելՆավթի գները կտրուկ նվազում են, Իրանը ցանկանում է հնարավորինս շուտ կարգավորել իրավիճակը․ ԹրամփԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը«Ժողովուրդ». Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը«Ժողովուրդ». Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ նոր դեմքեր «աճեցնելու» հանձնարարական է տրվել«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»«Հրապարակ»․ Փեսային ու աներոջը «քցեցին»
Ամենադիտված