Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԻՊ արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանության բաժիններ, ձերբակալվածների պահման վայր, ՀՀ քննչական կոմիտե

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 19-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանության բաժիններ, Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտե։ Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

Պաշտպանի ներկայացուցիչները տարբեր բժշկական հաստատություններում տեսակցել են մարմնական վնասվածքներ ստացած անձանց, այդ թվում՝ ոստիկանության ծառայողներին։

Նշված ժամանակահատվածում Պաշտպանի ներկայացուցիչները վերոնշյալ մարմիններում առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված ավելի քան 150 անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու (ձերբակալման) հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը, պարզաբանվել են ազատությունից զրկված անձանց իրավունքները։

Պաշտպանի աջակցությամբ մի շարք դեպքերում ապահովվել է փաստաբանների մուտքը ոստիկանության տարբեր բաժիններ և քննչական մարմիններ՝ անձանց պաշտպանությունը ստանձնելու նպատակով, ինչպես նաև անհրաժեշտ իրավիճակներում երաշխավորվել է անձանց բժշկական օգնության իրավունքի իրացումը։

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ հավաքների ազատության հիմնարար իրավունքը վերաբերում է խաղաղ բնույթ ունեցող հավաքներին: Հավաքների խաղաղ բնույթի երաշխավորումը պետության պարտավորությունն է: Միևնույն ժամանակ, առանցքային է, որպեսզի հավաքի մասնակիցները, իրենց հերթին, ապահովեն հավաքի խաղաղ ընթացքը, ցուցաբերեն զսպվածություն և պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները:

Արագ արձագանքման այցերի, ստացված բողոքների ուսումնասիրության, ԶԼՄ-ներում հրապարակումների մշտադիտարկման արդյունքում, ի թիվս այլ համակարգային խնդիրների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել են բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ անհամաչափ ուժի կիրառման դեպքեր։ Նշված դեպքերի առնչությամբ Պաշտպանը գրություններ է հասցեագրելու իրավասու պետական մարմիններին՝ պատշաճ և համապարփակ քննություն իրանակացնելու պահանջով։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավասու մարմինների կողմից ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցների գործադրումը կարող է տեղի ունենալ բացառապես օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ կոնկրետ իրավիճակին խիստ համապատասխան, իսկ հակառակ պրակտիկայի առկայությունը դատապարտելի և անթույլատրելի է։

Առանձին դեպքերում ոստիկանության ծառայողների կողմից ցուցարարներին չի ներկայացվել որևէ օրինական պահանջ, մինչդեռ վերջիններս ձերբակալվել են ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով։

Բացի այդ, համակարգային առումով չլուծված է մնում վարչական ձերբակալման ենթարկված անձանց նվազագույն իրավունքների ապահովման խնդիրը։

Այսպես, որոշ դեպքերում բերման ենթարկված (ձերբակալված) անձանց ազատությունից զրկելիս իրենց հասկանալի լեզվով չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները։ Այս համատեքստում առավել մտահոգիչ են այն դեպքերը, երբ անձանց ազատությունից զրկելու պահին չի հստակեցվում՝ արդյոք վերջիններս ձերբակալվել են ենթադրյալ հանցանք, թե վարչական իրավախախտում կատարելու հիմքով։

Համատարած բնույթ են կրում նաև ազատությունից զրկված անձին՝ իր ընտրած անձին տեղեկացնելու իրավունքի մասին (զանգի իրավունք) չծանուցելու դեպքերը։ Ընդ որում, մի շարք դեպքերում ոստիկանության բաժիններում վարչական ձերբակալման ենթարկված անձանց պարտադրում են անջատել հեռախոսները, ինչի պայմաններում, պայմանավորված նաև իրենց իրավունքների մասին չծանուցված լինելու հանգամանքով, նրանց համար հստակ չէ իրենց ընտրած անձին տեղեկացնելու իրավունքի առկայությունը։

Արձանագրված բոլոր դեպքերում Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերի միջնորդությամբ նշված իրավունքը քաղաքացիների ցանկության դեպքում իրացվել է։

Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը վկայում է, որ հավաքներին մասնակցել են նաև երեխաներ։ Այս առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ երեխաների կողմից հավաքների ընթացքում իրենց հայացքներն արտահայտելու իրավունքը պետք է իրացվի միջազգային չափանիշներին համապատասխան՝ առանց ճնշման կամ որևէ հարկադրանքի՝ ցուցաբերելով նրանց տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն և ապահովելով վերջիններիս անվտանգությունը:

Ավելին, իրավապահ համակարգում երեխաների նկատմամբ ցանկացած իրավիճակում պետք է ցուցաբերվեն զգայուն ու երեխայակենտրոն մոտեցումներ։

Նշված խնդիրները, հարցերի հրատապությունը հաշվի առնելով, բանավոր հաղորդակցության շրջանակներում ներկայացվել են իրավասու մարմիններին՝ դրանց պատշաճ հասցեագրման նպատակով: Խնդիրներին համակարգային լուծումներ տալու նպատակով վերոնշյալ մարմիններին հասցեագրվելու են նաև գրություններ:

Պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է պետական իրավասու մարմիններին և հավաքի մասնակիցներին ապահովել հավաքի խաղաղ ընթացքը։

Տեղեկացնում ենք, որ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ հավաքների ազատության իրավունքի իրացման առնչությամբ իրականացնելով մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ։

Օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր «Ռուսաստանը Կասպիական նավատորմը տեղակայեց Բաքվի հասանելիության գոտում». Բացատրել է նախկին պաշտպանության նախարարը զայրացնելով ԱլիևինՄարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան Իրանի գերագույն առաջնորդ․ Իսլամի հակառակորդները ձգտում են տարաձայնություններ բորբոքել մուսուլմանների միջև Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է 72-ամյակի առթիվ Խուլիգանություն՝ Նոր Նորքում. ավտոմեքենայից արձակել են կրակոցներ Բագրատունյաց պողոտայում պատշգամբը է փլուզվել․ քաղաքացին հայտնվել է 4-րդ հարկում․ կան վիրավորներ «Ռուսները թշնամիներ են, թուրքերը բարեկամներ, Ղարաբաղը ադրբեջանական է». Փաշինյանը ԵՄ-ին քարտ-բլանշ է տալիս վերաշարադրել հայոց արդիականությունն ու պատմությունը ռուսաֆոբ ոգովՖանտաստիկ Լեո. Մեսսիի պոկերն Ինտեր Մայամիին պարգևեց պատմության ամենախոշոր հաղթանակը ԱԳՆ ղեկավար կազմը դեսպանների հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են Վթարային ջրանջատումներ 26 ժամով. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր Երկաթուղին որպես մարտադաշտ. Ո՞վ է Ռուսաստանին դուրս մղում ՀայաստանիցՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 30-ին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՀՀ օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է․ Դավիթ Խուդաթյան Պաշտոնական. Բարսելոնայի ֆուտբոլիստը փոխեց ակումբային գրանցումը Նեթանյահուն դատապարտել է իսրայելցի վերաբնակների «հանցավոր բռնությունը» Բռնի անհետացման զոհերի միջազգային օր. պատմության այս օրը (օգոստոս 30)Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՈսկե գնդակի հաղթողը ՊՍԺ-ում կամ Իսպանիայի հավաքականում չէ․ Ժոզե Մոուրինյու Սկսվել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 675-ի 27-ամյա տղամարդու սիրտը կանգ է առել անմիջապես հարսանիքից հետո Ռուսաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական համագործակցությունը հաջող զարգանում է․ Պուտինը՝ Լուկաշենկոյին Մոսկվայի և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավման տեսանելի հիմքեր չկան․ Պեսկով Աբովյան քաղաքում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Խուլիան Ալվարեսը կարող է միակողմանի խզել պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ՝ «Բարսելոնա» տեղափոխվելու համար
Ամենադիտված