Պետք է ապահովվեն հայերի անվտանգությունն ու իրավունքները տարածաշրջանում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրանի զինված ուժերի ներկայությունը տարածաշրջանում կկանխի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին՝ ելույթ ունենալով Իրաքի հետ 1980-88 թվականների պատերազմի տարելիցին նվիրված զորահանդեսին։
«Ինչ վերաբերում է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, մենք շեշտում ենք, որ պետք է ապահովվեն հայերի անվտանգությունն ու իրավունքները տարածաշրջանում, իսկ ներկայիս սահմանները չեն կարող փոխվել»,- նշել է նա։