Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անի Երանյան. նոր կյանք` նոր քաղաքում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Անի Երանյանի նոր ֆոտոշարքի թեման պատահական չենք ընտրել. դերասանուհին փոխել է իր բնակության վայրը, սակայն ոչ` աշխատանքը, ուստի ստիպված է լինում հաճախ ճամպրուկները հավաքել ու ճանապարհ ընկնել: Ճիշտ գուշակեցիք, Անին ոչ թե Երեւանում տան հասցեն է փոխել, այլ մեր քաղաքից տեղափոխվել է մեկ այլ երկրի մայրաքաղաք: Կյանքի նոր փոփոխությունների, մարտահրավերների, դժվարությունների, ձեռքբերումների եւ ամենահավատարիմ ընկերոջ մասին նա պատմել է BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում: 

 
Անի Երանյանը
 

«Կգնամ - կգամ մինչեւ նախագծի ավարտը»

«Ֆուլ Հաուս»-ի տարեվերջյան հյուրախաղերից հետո տեղափոխվել եմ Մոսկվա: Այս օրերին Երեւանում եմ, քանի որ սիթքոմի նկարահանումներն են ընթանում: Մինչեւ նախագծի ավարտը պարբերաբար կգնամ-կգամ: Որոշմանս համար հստակ պատճառ չկա, պարզապես նոր բան էի ուզում: Կյանքումս այնպիսի էտապ է, որ միջավայրի փոփոխության կարիք ունեմ: Երեւի պատճառն այն է, որ մասնագիտության բերումով չեմ կարողանում հանգիստ զբոսնել, իմ սիրելի վայրերում լինել: Վերջին տարիներին, մեր երեխեքն էլ կարող են վկայել, եթե մի քանի օր նկարահանում չեմ ունենում, Մոսկվա եմ գնում՝ ուղղակի քայլելու: Չեմ բողոքում, ահավոր սիրում եմ իմ աշխատանքը, շատ եմ ուրախանում, երբ ճանաչում են, սիրում են, բայց լիցքաթափվելու կարիք ունեմ:

Ինչու Մոսկվա 
Միտք կար Միացյալ Նահանգներ տեղափոխվել, բայց այդքան էլ հեշտ չէ հեռավորության պատճառով: Ինչքան էլ այնտեղ ունեմ ընկերներ, ծանոթներ, բարեկամներ, միեւնույն է՝ օվկիանոս ես անցնում, չէի կարող նման ռիսկի դիմել, թեեւ եղանակային պայմանների առումով այն միանշանակ իմն է:

Այս դեպքում, եթե Հայաստանում բնակվող որեւէ մեկի կարիքն ունենամ, գիտեմ՝ առավելագույնը երեք ժամից կարող ենք հանդիպել: Եվ հետո, չմոռանանք, որ Մոսկվան աշխարհի կենտրոնն է:): Ասում են՝ ինչու Մոսկվա, ինչպես կարելի է այնտեղ ապրել, թեկուզ միայն եղանակի պատճառով: Բայց ես մեգապոլիսների սիրահար եմ, այնտեղ ապրելով՝ կարող ես անընդհատ նոր վայրեր բացահայտել: Մեր Երեւանը շատ եմ սիրում, բայց երկու ժամ պտտվում ես քաղաքում ու հայտնվում նույն վայրում: Վերջերս հյուրեր ունեի արտերկրից ու չգիտեի, թե ուր տանեմ նրանց, քանի որ մշակութային կոթողներն արդեն իսկ տեսել էին: Մեզ մոտ միայն ռեստորաններ, սրճարաններ ու փաբեր են, ժամանցային հետաքրքիր այլ վայրեր չկան:
 
Անի Երանյանը
 

«Բախտս բերել է»
Ինձ թվում էր՝ մամայից հեռու լինելը դժվար կլինի, բայց երկուսս էլ ադեկվատ մարդիկ ենք: Իմ ծնողն այնպիսին չէ, որ անպայման ցանկանա իր երեխային փեշի տակ պահել, թեեւ միակ երեխան եմ: Ինչքան էլ իր համար դժվար լինի, երբեք ցույց չի տա: Մայրս միշտ ասում է՝ «որտեղ քեզ լավ ես զգում ու ուզում ես ինչ-որ բանի հասնել, գնա, ես քո կողքին եմ, որ վայրկյանին էլ ուզես»: Այդ առումով իմ բախտը բերել է: Բացի այդ, այս ամենում կա մի շատ դրական երեւույթ. ինչքան էլ ինքնուրույն ես լինում, քո փոխարեն շատ բաներ մայրդ է անում, իսկ այժմ այնպիսի ուտեստներ եմ պատրաստում, որ ինքս էլ զարմանում եմ:):

«Տարիներ առաջ ինձ Հայաստանի հետ կապող բան կար»
Տարիներ առաջ էլ Մոսկվայում հաստատվելու փորձ եմ արել, բայց այդ ժամանակ ինձ այստեղ պահող այլ հանգամանքներ կային: Անընդհատ գնում-գալիս էի ու չէի կարողանում անձնագրիս հետ կապված հարցերը կարգավորել: Այժմ, քանի որ պահող բան չունեմ, տեղափոխվել եմ ու դեռեւս ինձ լավ եմ զգում: Մարդ պետք է ապրի այնտեղ, որտեղ իրեն լավ է զգում: Մոսկվայում ունեմ տուն ու զբաղվում եմ իմ գործերով:

«Դժվար կլինի»
Կարծում եմ՝ «Ֆուլ Հաուս»-ն այնքան էլ երկար չէ էկրաններին: Եթե հետեւենք, սիթքոմեր կան՝ քսան, երեսուն, քառասուն եթերաշրջան են ունենում, մարդիկ աչքիդ առաջ մեծանում են, ծերանում եւ մահանում:): Չեմ կարծում՝ մենք կհասնենք դրան, դժվար կլինի բոլորիս համար, հատկապես՝ սցենարիստների: Ամենադժվարը նրանց աշխատանքն է՝ նոր լուծումներ ու հետաքրքիր զարգացումներ գտնել եւ պահել բարձր մակարդակի վրա: Մեր տղաները նկարահանմանն են մասնակցում, ազատ րոպե ունենալուն պես էլ սցենար են գրում, որպեսզի մեր բարձրացրած նշաձողը անկում չապրի, ու կարծում եմ՝ հենց դրա համար էլ ճիշտ ժամանակին կավարտենք նախագիծը: Դեռեւս արձագանքներ չենք լսել, որ հոգնեցրել ենք. մարդիկ նույնիսկ կրկնություններն են դիտում:
 
Անի Երանյանը
 

«Մարդը գործիքի նման է»
Երբ սերիալում էի նկարահանվում, գիշերը մինչեւ երեքը, չորսը խաղում էի, հաջորդ օրը՝ եւս: Զարմանալի է, բայց բացարձակ հոգնածություն չկար, գրաֆիկին սովորել էի, չէ՞ որ մարդը գործիքի նման է: Իսկ այժմ, եթե մինչեւ կեսգիշեր նկարահանվում ենք, դժվար է լինում:

«Դրական կողմերն ավելի շատ են»
 
Տարվա մեջ առավելագույնը երեք ամիս ենք դադար ունենում, եւ ես մեկնում եմ այնտեղ, ուր տեղափոխվել եմ:): Ժամանակին գնում էի լիցքաթափվելու, այժմ՝ նաեւ աշխատելու: Իրականում, շատ եմ հոգնում անընդհատ գնալ-գալուց, թռիչքներից, բայց սա միակ նախագիծն է, որ այսքան շատ հյուրախաղեր է ունենում, ինչն ուրախալի է: Սա մեր աշխատանքն է, ու թեեւ գերհոգնում ենք, դրական կողմերն ավելի շատ են` հաճելի զբաղմունք է եւ ֆինանսապես ձեռնտու:

«Ժամանակավոր է»
Միշտ ասել եմ, որ հայտնիությունը, նկարահանումները ժամանակավոր են: Ինձնից շատ ավելի աշխատասեր եւ տաղանդավոր դերասանուհիներ կան, որ հաջողություն չեն ունենում: Միշտ ասում եմ, որ շնորհակալ եմ հաջողությանս գրավականին ու փորձում եմ նրան չնեղացնել:): Կան մարդիկ, որ այնքան նվիրված են այս ամենին: Իմ աշխատանքը փորձում եմ լավ անել, բայց ես այդ նվիրյալներից չեմ: Հնարավոր է` «Ֆուլ Հաուս»-ից հետո չցանկանամ որեւէ այլ նախագծում նկարահանվել: Այժմ կարողանում եմ ինձ անհրաժեշտ գումարը վաստակել, իմ ու ընտանիքիս բոլոր ծախսերը հոգալ, բայց չգիտեմ` ապագայում ինչ կլինի: Այնպես չէ, որ եթե էլ չնկարվեմ, կմտածեմ` կործանված մարդ եմ: Գուցե բիզնեսով զբաղվեմ, ինչու` ոչ, բոլորս էլ փորձում ենք ինչ-որ բան անել գումար աշխատելու համար: Ինձ համար ժամանակը շատ թանկ է, եթե պետք է մի բան անեմ ու շահ չունենամ, միանշանակ չեմ անի: Եթե իմանամ` այս բիզնեսով զբաղվեմ, ավելի մեծ հաջողություններ կունենամ, միանշանակ ժամանակս դրան կտրամադրեմ: Իսկ դերասանությամբ կուզեմ զբաղվել հաճույքի համար եւ չնայել հոնորարին, եթե սցենարը հավանեմ: Իսկ այս դեպքում դերասանը ծախում է իր տեսքը, տարիքը… Ամեն ինչ ժամանակավոր է. մի քանի տարի անց ես մոր դեր եմ խաղալու եւ ոչ` երիտասարդ աղջկա:
 
Անի Երանյանը
 

Ճամպրուկային տրամադրություն
Ճամպրուկ հավաքել ընդհանրապես չեմ սիրում, շատ երկար ընթացք է: Հիշում եմ`  ԱՄՆ-ից վերադառնալուց առաջ ինչ-որ տեղ էինք հրավիրված, երեխեքը գնացին, իսկ ես մնացի ճամպրուկս հավաքելու: Նրանք գնացին, եկան, հավաքեցին իրենց իրերը, իսկ ես դեռ հավաքում էի:): Չեմ կողմնորոշվում՝ ինչ վերցնել, դնում-հանում եմ, դասավորածս չեմ հավանում: Մի խոսքով՝ ճամպրուկ հավաքելն իմը չէ: Իսկ եթե Հայաստանից եմ մեկնում, մայրիկիս ասում եմ` ինչ է պետք ու տնից գնում եմ, որ նա հանգիստ հավաքի:):

«Իդեալական կորցնող եմ»
Կոսմետիկա, հագուստ, կոշիկ` իդեալական կորցնող եմ: Գերմանիայում հյուրախաղերի էինք, ես եւ Մարջանը գնացել էինք կոշիկ գնելու: Երեք զույգ գնեցի, քանի որ երեկոյան համերգի էինք, մի զույգն ինձ հետ վերցրի, իսկ մյուսները թողեցի հյուրանոցում: Երբ մեկ րոպե էր մնացել բեմ բարձրանալուն, տեսա` տուփի մեջ միայն աջ ոտքի երկու կոշիկ կա: Ու պատկերացրեք` երկու աջ կոշիկով բեմ եմ դուրս եկել… Ով բեմում էր, ծիծաղից թուլացել էր, խայտառակ իրավիճակ էր: Ասա` «Անի ջան, ինչու չէիր նայել կոշիկները նորմա՞լ են, թե` չէ:)»:

Նաեւ գումար հետ գցել չունեմ, դա իմ մեծ խնդիրն է, չեմ կարողանում հավաքել, բայց, միանշանակ, տան համար ամեն ինչ արվում է, պակաս բան չկա: Իմ աշխատած գումարով խոշոր գնում չեմ կատարել, փառք Աստծո, դրա կարիքը չունեմ:
 
Անի Երանյանը
 

«Տարիների հարվածներից հետո»
Օրեր են եղել, նույնիսկ շաբաթ, որ չեմ ցանկացել տնից դուրս գալ, որեւէ մեկին տեսնել, դռները փակել եմ ու մնացել տանը: Այդ օրերն ի օգուտ ինձ եմ օգտագործել, մտածել եմ` ինչ նոր բան կարելի է անել: Այնպես չէ, որ անջատել եմ ուղեղս, եւ վերջ: Իմիջայլոց, հասկացել եմ, որ ամեն ինչ անցողիկ է այս կյանքում: Երեւի տարիքի հետ է կապված նման մտածելակերպը, պետք չէ ամեն ինչից ողբերգություն սարքել: Հուզական մարդ եմ ու ամեն ինչ ծանր եմ տանում, բայց դա վնասից բացի, օգուտ չի բերում, ու միայն ինձ եմ վնասում: Այդ պատճառով էլ փորձում եմ ամեն ինչին թեթեւ նայել: Մարդկանց քայլերն իրենց ընտրությունն է, ոչ ոք նրանց ոչինչ չի ստիպում: Տարիների հարվածներից հետո եմ սկսել այսպես մտածել:

«Ոչ կարող եմ ներել, ոչ էլ` չներել»
Ցավոք սրտի, այնպիսի դարում ենք ապրում, որ ոչինչ մարդկանց չի զարմացնում: Հիմար խոսակցություններից, մեկնաբանություններից ու վատ խոսքերին անտարբեր եմ դարձել, որովհետեւ ի՞նչ կարող ես անել, եթե մարդը չար է: Գիտեմ շատ կարեւոր մի բան, որ ամեն մարդ իր պատասխանը ստանում է վերջում, ամեն բան բումերանգի պես վերադառնում է: Ի վերջո, վերեւում Աստված կա, ես ոչ կարող եմ ներել, ոչ էլ` չներել, ընդամենը կարող եմ որոշում կայացնել, որ այդ մարդը չլինի իմ կյանքում կամ իմ շրջապատում: Ժամանակի ընթացքում ամեն մարդ իր պատիժը ստանում է:

«Նրանից առավել ոչ ոք չի կարող իմ ընկերը լինել»
Միշտ ասել եմ, որ ունեմ շատ լավ ընկերներ, որոնք միշտ իմ կողքին կլինեն, որովհետեւ տարիների ընթացքում մաղվել են: Բայց կա մի շատ հարազատ մարդ իմ կյանքում, որից առավել ոչ ոք չի կարող իմ ընկերը լինել` մայրս է: Շատ ուրախ եմ նրա նման ծնող ունենալ, ում կարող եմ ամեն ինչ պատմել, կիսվել, եւ գիտեմ` ինձ կհասկանա: Իհարկե, լինում են դեպքեր, որ ընդհանրապես ոչ ոքի բան չեմ ասում, իսկ եթե դա անխուսափելի է, ուրեմն վստահում եմ միայն մայրիկիս կամ հայրիկիս: Կան բաներ, որ չեմ պատմում, որպեսզի չնեղվեն: Գիտակցելով, որ կիսվելով կթեթեւանամ, բայց իրենց կցավեցնեմ, չեմ պատմի: Ես կարողանում եմ ամեն խնդիր հաղթահարել, չէ՞ որ երկու տարեկան երեխա չեմ:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Դիմահարդար՝ Գոհար Վիրաբյան
Վարսահարդար՝ Անուշ Մելքոնյան
Լուսանկարահանումն իրականացրել ենք «Imperial Palace» հյուրանոցում
 
 
 
Անի Երանյանը
 
Երևանից չվերթների սակագները․ ո՞ր ուղղություններն են ամենամատչելին Շանհայի համագործակցության կազմակերպությունը հանդես է եկել Իրանի շուրջ իրավիճակի քաղաքական-դիվանագիտական կարգավորման օգտին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում երեխաներ են զոհվել Մենք լայնածավալ պատասխան կտանք Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա ցանկացած հարձակմանը Մերձավոր Արևելքը կրակի մեջ է, և տարածաշրջանում լարվածությունն աճում է․ հայտարարություններ Կրեմլից Ֆրանսիան այլևս ոսկի չի պահում ԱՄՆ-ում. բոլոր պաշարները տեղափոխվել են ՓարիզԻրանական զինnւժը hարձակվել է ԱՄՆ-ի LHA7 դեuանտային նավի վրա, որում եղել է ավելի քան 5 հազար նավաuտի և hետևակային. ԻՀՊԿԱնցած 3 օրում գրանցվել է թմրանյութի հայտնաբերման 25 դեպքՀայաստանի հավաքականի նորեկը՝ Սանդերլենդի մարզչի ուշադրության կենտրոնում. ի՞նչ է սպասվում նրան Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ Կոբախիձե ՃՏՊ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին․ կա տուժած 18-ամյա Դավիթ Մինասյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են պալատ Նոր սպառնալիք Օվերչուկից Կեղտոտ մանիպուլյացիա. Հանրությանն ահաբեկում են նոր կարգախոսով Կրակողն ու «ավտոմատը» չկան․ Աջափնյակի աղմկահարույց կրակոցներից 1․5 ամիս անց Անձրև, թաց ձյուն․ եղանակն այս օրերին Մասիսի դպրոցի հետնամասում 3 անչափահասներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 13-ամյա տղային Մեկ շաբաթում գրանցվել է 469 դեպք, որից 172-ը՝ արտակարգ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության երկու բացահայտում․ հայտնաբերվել է մեծ քանակի թմրամիջոց Փաշինյանի և Բաքվի խոսույթները նույնական են դարձելԿոտայքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ է նշանակվել Իրանի հարցով միջնորդները վերջին ջանքերն են գործադրում 45-օրյա հրադադար հաստատելու առաջարկի շուրջ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սերֆինգ Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատում կինի««Եվրոպան չի փոխարինի Ռուսաստանին». Հայաստանին սպասվում է տնտեսական փլուզում առանց ԵԱՏՄ-ի»ՃՏՊ Կոտայքի մարզումԶգուշացման ուղերձ Մոսկվայից․ ի՞նչ է թաքնված Պուտին-Փաշինյան բանակցությունների հետևում «Փաշինյանի գլխարկը. ՀՀ վարչապետը իմիջային աղետի է ենթարկվել»Երևանի և մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Համախմբման տրամաբանություն․ ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր կենտրոնը Սասունի ինքնապաշտպանական կռիվների ժամանակ թուրքերն անցել են լայնածավալ հարձակման. պատմության այս օրը (06 ապրիլ)Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրԹրամփը բախվել է փակուղային իրավիճակի. պատերազմը պետք է դադարեցվի իրանական պայմանների հիման վրա Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱդրբեջանում տղամարդը մահացել է որդու հարսանիքի ժամանակ Սառույցների մեջ հայտնաբերվել է «կյանքի կղզի»․ ռուս գիտնականները օազիս են բացահայտել ԱնտարկտիդայումԻրանն ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի սպառնալիքների «մեծ անակնկալ» է խոստացել Իրանի օդային տարածքը փակ կմնա առնվազն մինչև ապրիլի 12-ը. ТАСС Աշխարհի ամենաթանկ դարպասապահների տասնյակը Մուտք են գործել «Նոր Ձորաբերդ» ռեստորան և այնտեղից գnղություն կատարել․ վնաuը կազմում է մոտ 6 մլն դրամՍանկտ Պետերբուրգի ծննդատանը կինը լույս աշխարհ է բերել միանման երկվորյակ աղջիկների քառյակՆալբանդյան գյուղում բшխվել են VAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ» մակնիշի ավտոմեքենայում hրդեh է բռնկվելՄարտի 2-ից Լիբանանին hասցված իսրայելական hարվածների զnhերի թիվը գերազանցել է 1,422-ըՄասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներՀորոսկոպ. Ի՞նչ են իրականում ցանկանում տարբեր նշանների կանայք Կրեմլում պարզաբանել են, թե ինչու է Պուտինի և Փաշինյանի զրույցը փակ բնույթ կրել Աշխարհի երեք առաջնություն բաց թողնելը լիակատար ձախողում է․ Մալդինի Իրանի դեմ պшտերազմը խանգարում է Ուկրաինային․ Զելենսկի Ազովի ծովում խորտակվել է հացահատիկով բեռնված նավ. կա զnհ և անհետ կորածներ Երեքշաբթին Իրանում կլինի էլեկտրակայանների և կամուրջների օր, բացեք անիծյալ նեղուցը․ Թրամփ
Ամենադիտված