Խաղաղապահները շարունակում են մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերել ԼՂ տուժած բնակիչներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի մասնագետները գործնականում անդադար շարունակում են որակյալ և մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի տուժած բնակիչներին․ այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ խաղաղապահ առաքելությունը։
Բժշկական թիմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ, համաճարակաբաններ և հոգեբաններ։
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տարածքում տեղակայվել է բլոկ-մոդուլային ճամբար՝ հագեցած ժամանակակից բժշկական սարքավորումներով, որոնք թույլ են տալիս օրական մինչև 80 ռենտգեն, ֆտորոգրաֆիկ և ուլտրաձայնային հետազոտություններ, հանդերձարան՝ վիրաբուժական օգնություն տրամադրելու հնարավորությամբ։