Հարձակում՝ Երևանում․ տուժածի պայուսակում եղել է ՀՀ վարչապետի կողմից որպես պարգև տրված ատրճանակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ սեպտեմբերի 21-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը հաղորդում է, որ ժամը 23։30-ի սահմաններում դիմակավորված անհայտ 3 անձինք Անդրանիկի փողոցի 114 շենքի մոտ բռնություն են գործադրել Երևանի բնակիչ, 57-ամյա Արթուր Հ․-ի նկատմամբ, սպառնալիքի տակ նրանից հափշտակել ձեռքին եղած պայուսակը, ապա դիմել փախուստի։
Տեղում պարզվել է, որ դիմակավորված 3 անձանց կողմից Արթուր Հ․-ի պատկանող գողացված պայուսակում եղել են մոտ 6000 ԱՄՆ դոլար, անձնական փաստաթղթեր, 3 բջջային հեռախոս և 2002 թվականին ՀՀ վարչապետի կողմից որպես պարգև նրան տրված «Մակարով» տեսակի ատրճանակ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։