Զինադադարից 32 ժամ անց Ադրբեջանը թույլ չի տալիս վերցնել մեր բազմաթիվ զինվորների և խաղաղ բնակիչների դիեր. Բեգլարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԶինադադարից 32 ժամ անց Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին իր վերահսկողության տակ վերցնել մեր բազմաթիվ զինվորների և խաղաղ բնակիչների դիեր։ Այս մասին X –ի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
«Իհարկե, շատ վիրավորներ կարող էին ողջ մնալ, եթե ադրբեջանցիները տային այդ հնարավորությունը։ Սա նրանց «մարդասիրական» մոտեցման վառ օրինակ է»,- գրել է նա: