Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հատուկ նիստ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 20-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ հրավիրվել է ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հատուկ նիստ, որի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիան» խորագիրը կրող ելույթով:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Արմեն Պապիկյանն իր ելույթում նշել է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծել են հերթական լայնածավալ ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ՝ խախտելով միջազգային իրավունքի և 2020թ. նոյեմբերի 9-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները:

Արմեն Պապիկյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Նա մասնավորապես նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը ծանր հրետանու, մարտական ավիացիայի և անօդաչու թռչող սարքերի միջոցով միտումնավոր հրետակոծության են ենթարկել մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ խաղաղ բնակավայրերը, ինչպես նաև թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով զոհեր և վիրավորներ կան նաև քաղաքացիական բնակչության շրջանում:

Դեսպանը շեշտել է, որ Ադրբեջանը հետապնդում է մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով Լեռնային Ղարաբաղում իրականացնել էթնիկ զտումներ, զրկել Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ու արարելու իրավունքից: Արմեն Պապիկյանն ընդգծել է, որ 9 ամսից ավել շարունակվող Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և որպես պատերազմի մեթոդ՝ սովի օգտագործումը, Ադրբեջանի էթնիկ զտման համակարգված քաղաքականության անբաժանելի մասն է:

Արմեն Պապիկյանն ընդգծել է միջազգային հանրության անհապաղ ու նպատակաուղղված միջամտության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման ուղղությամբ միջազգային մեխանիզմների ներդրման հրամայականը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել այն միջազգային գործընկերներին, ովքեր աներկբա դատապարտել են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան՝ միևնույն ժամանակ հավելելով, որ հայտարարություններն այլևս բավարար չեն և անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ ներառյալ թիրախային պատժամիջոցներ:

Արմեն Պապիկյանը կոչ է արել ԵԱՀԿ գործող նախագահին և քարտուղարությանը մշտադիտարկել զարգացումները և հետևողականորեն կիրառել ԵԱՀԿ առկա գործիքակազմը:

Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումըՉի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան ԱբրահամյանՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՋուր չի լինելու մինչեւ 18:00-նՀայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել էՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում«Ավելի ու ավելի է նմանվում Ուկրաինային». Ի՞նչ է գրվում Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասինՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ քառօրյա պшտերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ. ԴրմեյանՀայաստանից Օման մրգերի և հատապտուղների արտահանումը բախվել է սահմանափակումներիԹուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստելԿյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարելԳերմանիան և Մեծ Բրիտանիան 2000 կմ հեռահարության նոր հրթիռներ են մշակումBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 105,23 դոլարիԴմիտրի Կիսելյովը զգուշացրել է ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու պատճառով Հայաստանի պետականությունը կորցնելու սպառնալիքի մասինՀայաստանը կարող է կորցնել Ռուսաստանի աջակցությունը. ՀԱՊԿ-ից հեռացման ռիսկերըԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում ռուսները գրավել են Բայազետը. պատմության այս օրը (Նոյեմբերի 3)Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացելՆավթի գները կտրուկ նվազում են, Իրանը ցանկանում է հնարավորինս շուտ կարգավորել իրավիճակը․ ԹրամփԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը«Ժողովուրդ». Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը«Ժողովուրդ». Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ նոր դեմքեր «աճեցնելու» հանձնարարական է տրվել«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»«Հրապարակ»․ Փեսային ու աներոջը «քցեցին»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին«Հրապարակ»․ Պալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»«Իրավունք». «Պրիլիչնի» պաշտոնի եմ քինյալու. Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ինԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնկախ դիտորդը մեղադրում է Սպիտակի ղեկավարին լիազորությունները քաղաքական նպատակներով օգտագործելու մեջԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ
Ամենադիտված