Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կմնա տարածաշրջանային դաշինք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսատլանտյան դաշինքը կմնա տարածաշրջանային դաշինք, մտադիր չէ ընդլայնվել գլոբալ առումով ՝ եվրոպական մայրցամաքի սահմաններից դուրս։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ում Միջազգային հարաբերությունների խորհրդում։
«ՆԱՏՕ-ն կմնա տարածաշրջանային դաշինք, միայն եվրոպական երկրները կարող են միանալ։ ՆԱՏՕ-ն չի լինի 5-րդ հոդվածի (հավաքական պաշտպանության սկզբունք) կիրառման գլոբալ դաշինք»,-ասել է նա։