Լարված իրավիճակ՝ Խանջյան փողոցում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ միջադեպ եղավ Խանջյան փողոցում, որտեղ քաղաքացիները փակել են փողոցը: Մի մեքենա փորձեց անցնել փակված փողոցով՝ հարվածելով կանգնած քաղաքացիներին, այդ թվում մի ոստիկանի:
Բարկացած ցուցարարները սկսեցին հարվածել մեքենային, իսկ մի երիտասարդ բարձրացավ մեքենայի վրա եւ ոտքով կոտրեց դիմապակին:
Մեքենայի վարորդը արագ հեռացավ դեպքի վայրից:
Նշենք, որ Երեւանում փակվել են մի շարք փողոցներ, մասնավորապես, Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը, Հանրապետության հրապարակ-Տիգրան մեծ խաչմերուկը, Նալբանդյան փողոցը:
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան ժամը 18-ին նախատեսված է հանրահավաք Հանրապետության հրապարակում: