Բաղրամյան 26-ի մուտքը և հարակից հատվածները ոստիկանական ուժերով պատված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրեւանում Բաղրամյան 26-ի մուտքը և հարակից հատվածներում ոստիկանական ուժեր են կենտրոնացված: Նախագահական նստավայրի մուտքի մոտ ոստիկաններ են կանգնած, իսկ մուտքի երկայնքով ոստիկանական վահաններ են շարված:
Բացի այդ, մայթերին ոստիկանական մեքենաներ են կանգնած:
Հիշեցնենք, որ Կառավարության շենքում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում եւ վարչապետը ժամանակավորապես Բաղրամյան 26 է տեղափոխվել: