Ադրբեջանցիները շարժվում են տարբեր ուղղություններով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանը, ի հեճուկս Լեռնային Ղարաբաղում կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածության, սեպտեմբերի 21-ին Հաթերքում նախնական տվյալներով մեկ քաղաքացիական անձի է սպանել։ Այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Ադրբեջանցիները ոչ միայն չեն դադարեցրել կրակը երեկ 13։00-ից, այլև արդեն քանի ժամ է՝ կրակում և շարժվում են տարբեր ուղղություններով ու այսօր էլ շարունակում են բռնությունները։ Այսօր առավոտյան նրանք օկուպացված Հաթերք գյուղում, նախնական տվյալներով, սպանել են մեկ քաղաքացիական անձի, այժմ կրակում ու շարժվում են Ստեփանակերտի ուղղությամբ»,- ասվում է Բեգլարյանի գրառման մեջ։