Արցախում փնտրում են նաև հոգևորականներին, երկու օր է լուր չկա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմից հետո հայկական երկրորդ պետությունում հազարավոր մարդկանցից լուր չկա: Անհետ կորածները շատ են. երկու օր է համացանցում մարդիկ իրենց հարազատներին են փնտրում, այդ թվում երեխաներին:
Անհետ կորածների շարքերում են նաև հոգևորականներն ու նրանց ընտանիքները:
Այդպես, երկու օր է լուր չկա Տեր Սերոբվե Պատվականյանից ու նրա ընտանիքից: Կապ չեն կարողանում հաստատել նաև Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանի, Տեր Վաչագան քահանա Գյուրջյանի և Հովհաննես սարկավագ Անդրյանի հետ:
Մեզ փոխանցեցին, որ Հովհաննես սարկավագն ու Տեր Վաչագանը Արցախում ծառայող գնդերեցներ էին: