Հնդկաստանի ռազմաօդային ուժերը մտադիր են Հայաստանում ռազմական կցորդ նշանակել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀնդկաստանի ռազմաօդային ուժերը մտադիր են ռազմավարական նպատակներով ընդլայնել իր ներկայությունը արտերկրում՝ նշանակելով ռազմական կցորդներ Հայաստանում, Իսպանիայում և Կոտ դ՛Իվուարում։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի շտաբի պետ Վիվեկ Ռամ Չաուդարին, հայտնում է The Hindu businessline-ը։
Նա նշել է, որ Հնդկաստանի ռազմաօդային ուժերը նաև կապի երեք սպա կուղարկեն ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան հրամանատարություն։
Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Հնդկաստանի վարչապետ Մոդիի և ԱՄՆ նախագահ Բայդենի միջև այս տարվա հունիսին։