Արցախում ագրեսիայի հետևանքով կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր. ՄԻՊ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 20-ի ժամը 21։30-ի տվյալներով՝ զոհվել է առնվազն 200, վիրավորվել՝ ավելի քան 400 մարդ։ Այս մասին Թվիթերում հայտնել է ԼՂ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հղում անելով օմբուդսմենի գրասենյակի հավաքագրած տվյալներին։
«Վիրավորների թիվը քաղաքացիական անձանց շրջանում 40-ից ավելի է, նրանցից 13-ը երեխաներ են։ Այս պահին հաստատվել է 10 քաղաքացիական անձի մահվան փաստը, նրանցից 5-ը երեխաներ են։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է անհետ կորածների ճակատագիրը պարզելուն ուղղված միջոցառումները»,- գրել է նա։