Զախարովա․ Ղարաբաղում զոհված ռուս խաղաղապահներն իրենց վրա են վերցրել հարվածը հանուն խաղաղության
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՂարաբաղում զոհված ռուս խաղաղապահներն իրենց վրա են վերցրել հարվածը հանուն խաղաղության։Այս մասին թելեգրամում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սեւ անշնորհակալությունը, որով անմաքուր մարդիկ փորձում էին կասկածի տակ դնել նրանց գործունեությունը, չի մթագնի նրանց սխրանքը, այլ հավերժական ամոթով կընկնի զրպարտիչների վրա»,-գրել է նա։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուս խաղաղապահների տեղափոխող մեքենան գնդակոծության տակ է հայտնվել։