Ռուսաստանում կործանվել է Սու-34
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍու-34 ինքնաթիռը կործանվել է Վորոնեժի շրջանում. փոխանցում է TASS-ը: ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին Վորոնեժի մարզում ժամը 10:00-ի սահմաններում Սու-34 ինքնաթիռ է կործանվել՝ պլանային ուսումնական թռիչք կատարելիս։
«Ինքնաթիռի անձնակազմը, որը բաղկացած է երկու հոգուց, ցատկել է։ Նրանց առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
Ինքնաթիռը կործանվել է բնակեցված վայրերից հեռու:
Վթարի պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը, հավելել են վարչությունից։