Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և խաղաղ լուծումներ փնտրել՝ ի շահ ժողովրդի։
«Երեկ անհանգստացնող լուրերի մասին իմացա Լեռնային Ղարաբաղից, որտեղ զինված բախումների պատճառով սրվել է առանց այն էլ կրիտիկական հումանիտար իրավիճակը: Ես կոչ եմ անում բոլոր ներգրավված կողմերին և միջազգային հանրությանը լռեցնել զենքերը և գործադրել բոլոր ջանքերը խնդրի խաղաղ լուծումներ գտնելու համար»,- ասել է Հռոմի պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։