Այս պահին Արցախը վտանգի տակ է, մենք պետք է հասնենք մեր նպատակի իրականացմանը․ Անդրանիկ Թևանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍիրելի ժողովուրդ մենք ներկայացրել ենք մեր պահանջները, որոնք ենթակա են ի կատար ածման: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Կառավարության շենքի մոտ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Թևանյանի կարծիքով՝ այն իրավիճակի հանգուցալուծման լավագույն բանաձևն է։
«Մենք կոչ ենք արել , որպեսզի մարդիկ մարդիկ հավաքվեն հրապարակում և տեր կանգնեն այդ պահանջներին։ Հիշեցնեմ այդ պահանջները․
1․հրաժարում պրահյան գործընթացից
2․ հրաժարում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց և ըստ այդմ՝ Հայաստանի անկախության հռչակագրի պաշտպանություն, որը ենթադրում է նաև հանձնառություն արցախայության անվտանգության պաշտպանության համար
3․որպես մեր անվտանգության ապահովման գլխավոր գործիք՝ իրականացնել ամբողջական հեղափոխություն, ժամանակավոր կառավարության և հետագայում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար, որպեսզի իրականացվի այդ պահանջը՝ քաղաքացիները պետք է հավաքվեն հրապարակում
Այս պահին Արցախը վտանգի տակ է , մենք պետք է հանդարտ հասնենք մեր նպատակի իրականացմանը»,- ասաց նա։