Ադրբեջանական հարձակման հետևանքով Արցախում կա 25 զոհ. 2-ը խաղաղ բնակիչներ են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍտեփանակերտի դիահերձարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 20։00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով կա 25 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։
Այդ մասին հայտնել է Արցախի ՄԻՊ-ը։
Նա նշել է, որ վառելիքի բացակայության պատճառով՝ շատ դժվար է վիրավորներին ու տուժածներին Ստեփանակերտ տեղափոխելը։